Peugeot Traveller

Էլեգանտություն, ապահովություն, հարմարավետություն և հզորություն`սրանք Peugeot Traveller-ի բացառիկ բնութագրերն են , որն արդեն հայտնվել է եվրոպական շուկայում: Ավտոմեքենան համալրված է Bosch մի շարք նորարարարական լուծումներով և տաբերվում է դինամիկությամբ և արդյունավետությամբ:

Bosch բաղադրիչները Peugeot Traveller-ում

  • Անվտանգության բարձիկների կառավարման բլոկ
  • Դիզելային վառելիքի ներարկման համակարգ Common rail
  • ESP կուրսային կայունության էլեկտրոնային համակարգ
  • Ապակու բարձրացման համակարգի էլեկտրոշարժակներ
  • Շաչժիչի կառավարման բլոկ
  • Տվիչներ
  • Ստարտեր «ստարտ-ստոպ» 

Ժամանակակից և դինամիկ Peugeot Traveller-ը միավորում է իր մեջ ապահովությունն ու նրբագեղությունը: Սա այն է, ինչ անհրաժեշտ է ժամանակակից գնորդներին: Բացի այդ նոր ֆրանսիական մոդելը տարբերվում է բացառիկ տարողունակությամբ` ավտոմեքենայում հեշտությամբ կարող են տեղավորվել մինչև 8 ուղևոր կամ 4,5 մ3 ուղեբեռ: Իսկ Bosch բազմաթիվ տեխնիկակական նորարարությունները դարձնում են ուղևորությունը Peugeot Traveller-ի սրահում առավել հաճելի:

Ստարտեր «ստարտ-ստոպ» Bosch
Նորարարական բաղադրիչներն ապահովում են ավտոմեքենայի տնտեսողականությունը:
Մասնավորապես Peugeot Traveller-ը համալրված է «ստարտ-ստոպ» համակարգով: Bosch ստարտերների «ստարտ-ստոպ» համակարգը բազում անգամներ ապացուցել է իր արդյունավետությունը: Չնայած աննշան քաշին` SC70 մոդելը համարվում է շատ հզոր և հատուկ ստեղծված է հաճախակի գործարկումների համար: Երբ ավտոմեքենան կանգնում է, «ստարտ-ստոպ» համակարգը անջատում է շարժիչը, օրինակ` լուսացույցի առջև սպասելիս: Շղթայակցման ոտնակը սեղմելիս` շարժիչի աշխատանքն անմիջապես վերականգնվում է : Այդպիսի համակարգը հնարավորություն է տալիս զգալիորեն տնտեսել վառելիքը քաղաքային երթևեկության պայմաններում և, հետևաբար ,նվազեցնել CO2-ի արտանետումները:

Ապահով գործարկում «ստարտ-ստոպ» համակարգով
Ստարտեր «ստարտ-ստոպ» SC70

«Ստարտ-ստոպ» համակարգի օգտագործումը զգալիորեն մեծացնում է շարժիչի գործարկումների քանակը: SC70 ստարտերը պատրաստ է ապահովել շարժիչի հաճախակի գործարկումներ ավտոմեքենայի շահագործման ողջ ընթացքում:

Դիզելային վառելիքի ներարկման համակարգ Bosch Common rail
Peugeot Traveller-ը համալրվում է միայն տուրբոդիզելային շարժիչով: Ուժային ագրեգատները համալրված են Bosch Common rail համակարգով և զարգացնում են հզորություն 95-177 ձիաուժ` ապահովելով ավտոմեքենային հզոր և հարմարավետ արագացում: Էլեկտրոմագնիտային ինժեկտորները CRI2-16 աշխատում են ներարկման 1600 բար ճնշմամբ: Միաժամանակ բազմաֆազային ներարկման համակարգը նվազեցնում է վառելիքի օգտագործումն ու նվազեցնում CO2-ի և այլ վնասակար նյութերի արտանետումները: 
Բարձր հզորություն Common rail համակարգով:

Bosch CRI2-16 ինժեկտորները
էլեկտրոմագնիտային փականներով համալրված Bosch CRI2-16 ինժեկտորներն իրականացնում են վառելիքի մի քանի առանձին ներարկումներ այրման խցիկ շարժիչի մեկ աշխատանքային ցիկլի ընթացքում: Բազմաֆազ ներարկման համակարգի գործընթացը նվազեցնում է վառելիքի օգտագործումը և նվազեցնում վնասակար արտանետումների բացթողումը միջավայր:

keyboard_arrow_up