Այրման մոմ
Առաջին այրման մոմը բարձրավոլտ մագնիտային համակարգի հետ միասին Bosch-ը ներկայացրել է 1902թ։ Տվյալ հայտնագործությունը լուծեց վաղ ավտոմոբիլային տեխնիկայի հիմնական խնդիրը՝ ավելացնելով նրա ապահովությունը։ Այրման մոմի արտադրման կատարելագործման հետ միասին հիմք դրվեց ավտոմոբիլային արտադրության խթանմանը հաջորդ տասնամյակների համար։ Ի՞նչ է փոխվել այրման մոմի կառուցվածքում ավելի քան հարյուր տարվա ընթացքում։
Bosch այրման մոմը, որը մշտապես կատարելագործվել է տասնամյակների ընթացքում, հանդիսանում է այրման համակարգի հիմնական բաղադրիչը, որն ունի առանցքային դեր վառելիքի տնտեսման, մաքուր և արդյունավետ այրման և շարժիչի ապահով աշխատանքի համար։ Այրման մոմերի հսկայական արտադրողականությանից անկախ՝ նրանց շահագործման ժամկետը կազմում է 20 000 մինչև 30 000 կմ։ Ինչը մոտ 20-30 անգամ ավելին է, քան 90 տարի առաջ։ Իսկ որոշ ժամանակակից այրման մոմեր նույնիսկ ունեն 100 000 կմ շահագործման ժամկետ։
Առաջնահերթ կատարելագործվում էր կառուցվածքն ու օգտագործվող նյութերը։ Այսպես Bosch հոսքագծում հայտնվեցին իրիդիումային և պլատինե այրման մոմեր, իսկ ավտոսպորտում նաև արծաթով տարբերակներ։ Առաջնահերթ դրան նպաստեցին ավտոմոբիլային շուկայի զարգացումը, անհրաժեշտություն եղավ ավելացնել վազքի ընդմիջումները և հաղթահարել ավելի մեծ ծանրաբեռնվածություն։ Ինչպես նաև ազնիվ մետաղները չեն քայքայվում և չեն ժանգոտվում։