Bosch AEROTWIN` 20 տարի առաջատար ապակեմաքրիչների շուկայում
Bosch AEROTWIN առանց կարկասի ապակեմաքրիչներն այս տարի տոնում են 20-ամյակը: Նորարարական տեխնոլոգիան ապահովում է աշխատանքի հրաշալի արդյունք նույնիսկ ամենաէքստրեմալ եղանակային պայմաններում
- Bosch տեխնոլոգիաները հեղափոխություն կատարեցին ապակեմաքրիչների շուկայում
- Հրաշալի որակ և էրգոնոմիկ դիզայն
- Շահագործման ժամկետի ավելացում և աշխատանքի ընթացքում մինիմալ աղմուկ
Պատմական ակնարկ
Առաջին ապակեմաքրիչները հայտնվել են ХХ դարի սկզբին: Նրանք նման էին ռետինե քերիչներիի, որոնք ունեին բռնակ սրահում, ինչի միջոցով էլ վարորդը մաքրում էր դիմապակին ջրից և ձյունից: Քառորդ դար հետո Bosch –ն առաջիններից մեկն էր, ով այս մեխանիզմը համալրեց էլեկտրական էլեկտրական շարժակով: Ապակեմաքրիչների հաջորդ կտրուկ փոփոխությունը տեղի ունեցավ 50-ական թթ., երբ ավտոմեքենաների դիմապակիները դարձան կոր: Այդպես հայտնվեցին հոդակապերով կարկասով ապակեմաքրիչները: 1999թ շուկայում առանց կարկասի ապակեմաքրիչների ի այտ գալը դարձավ նոր փուլ տվյալ ոլորտում:
Մաքրման բարձրագույն որակ
Ապակեմաքրիչի ճնշման հավասարաչափ բաշխման և աէրոդինամիկ օպտիմալացված պրոֆիլի շնորհիվ Bosch Aerotwin ապակեմաքրիչներն անթերի ստանում են ավտոմեքենայի ցանկացած դիմապակու երկրաչափությունը` ապահովելով իդեալական մաքրություն եղանակային նույնիսկ ամենաէքստրեմալ պայմաններում: Զսպանակաձև բաղադրիչները պատրաստված են հատուկ պողպատից` էվոդիումից, ինչը թույլ է տալիս պահպանել ապակեմաքրիչի ընդունած ձևը` չնայած արտաքին ինտենսիվ ազդեցություններին:
Մաքրող հատվածի հատուկ ծածկույթն ապահովում է մաքրման օպտիմալ արդյունավետություն: Ապակեմաքրիչի ետին փափուկ ռեզինն ապահովում է մաքրման սահունություն, իսկ ռեզինե ժապավենի կոպիտ եզրաշերտը`փոշու մանր մասնիկների և ջրի կաթիլների հեռացում:
Շահագործման ժամկետի ավելացում
Ապակեմաքրիչի ողջ երկայնքով ճնշման հավարաչափ բաշխումն ու Power Protection Plus (РРР) տեխնոլոգիան ապակեմաքրիչի եզրաշերտը դարձնում են մաշվածության նկատմամբ ծայրահեղ կայուն` ավելացնելով շահագործման ժամկետն ավելի քան 20%-ով: Ընդ որում էքստրեմալ եղանակային պայմանները բացասաբար չեն ազդում նյութի հատկությունների վրա:
Անաղմուկ աշխատանք
Aerotwin ապակեմաքրիչներն ունեն լավագույն աէրոդինամիկա ստանդարտ ապակեմաքրիչների համեմատ: Որպես արդյունք` նկատվում է ապակեմաքրիչների վրա եկող օդի հոսքի աղմուկի բացակայություն: Բացի այդ Power Protection Plus տեխնոլոգիան նախատեսում է ապակեմաքրիչի եզրաշերտի վրա Bosch ընկերության կողմից մշակված Powder Coating հատուկ ծածկույթի առկայություն: Դրա շնորհիվ ապակեմաքրիչը սահում է ապակու վրա սահուն և անաղմուկ` անկախ նրանից այն խոնավ է թե չոր:
Aerotwin տեսականին ներառում է ավելի քան 200 տեսակի և չափերի ապակեմաքրիչներ: Այսօր Եվրոպայում նրանցով համալրված են ավտոմեքենաների արդեն 90%: Անհրաժեշտ ապակեմաքրիչը կարելի է ընտրել Bosch –ի օնլայն-կատալոգի boschwiperblades.com և սմարթֆոնների ու պլանշետների համար նախատեսված հավելվածների միջոցով:
Տեխնոլոգիաների արագ զարգացումն օգնում է ավելի լավ ապահովել հարմարավետությունն ու անվտանգությունը ղեկին: