Bosch արգելակման համակարգը 90 տարեկան է

  • Bosch-ը հանդիսանում է ավտոմեքենաների համար արգելակման համակարգերի զարգացման առաջատար` առանձին բաղադրիչներից մինչև անվտանգության էլեկտրոնային համակարգեր
  • 1927 թ. Bosch արգելակների ուժեղացուցիչը հնարավորություն տվեց զգալիորեն կրճատել ավտոմեքենաների արգելակման ուղին
  •  Արգելակման համակարգի ոլորտում Bosch-ի մշակումները նպաստեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը:

Անկասկած արգելակները տրանսպորտային միջոցներում հանդիսանում են անվտանգության առաջին և առավել կարևոր բաղադրիչը: Հիշենք անցյալ դարի 20-ական թթ., երբ արգելակման համակարգերը հազիվ էին կարողանում հաղթահարել այդ ժամանակի ավտոմեքենաների հզորությունն ու զանգվածը: Արգելակների պնևմատիկ ուժեղացուցիչը, որը ներկայացվեց 1927թ. Bosch-ի կողմից, թույլ տվեց զգալիորեն բարձրացնել անվտանգությունը ճանապարհներին: Այդ նորամուծության շնորհիվ ծանր կոմերցիոն ավտոմեքենաների ուղին անմիջապես կրճատվեց մեկ երրորդով: 1936 թ. Bosch-ը ստեղծեց «տրանսպորտային միջոցի անիվների բլոկավորումը խոչընդոտող մեխանիզմ»: Այն դարձավ արգելակման համակարգերի ժամանակակից հակաբլոկավորման համակարգի հիմքը: Սակայն, միայն 1978 թ. թվային տեխնոլոգիաների զարգացումը թույլ տվեց ներառել ABS համակարգը սերիական արտադրություն: Տվյալ պահին Bosch-ի կողմից ստեղծված ABS հակաբլոկավորման համակարգը, հակաբուքսիրային TCS համակարգը, որոնք անցան սերիական արտադրության 1986թ., և 1995թ. ներկայացված կորսային կայունության ESP համակարգը հանդիսանում են անվտանգ երթևեկության և ավտոմեքենայի արգելակման առավել կարևոր բաղադրիչները:

Bosch նորարարական մշակումներն արգելակման համակարգի բոլոր բաղադրիչներում

90 տարիների ընթացքում Bosch ինժեներներն արգելակման համակարգերի ոլորտում հաստատեցին նոր ստանդարտներ` տրանսպորտային միջոցները դարձնելով առավել անվտանգ տեխնիկական լուծումների շնորհիվ: Այսօր հակաբլոկավորման համակարգն ավտոմոբիլային տեխնիկայում հանդիսանում է ստնադարտ: Կուրսային կայունության  ESP համակարգը դարձել է պարտադիր շատ երկրներում: Բացի տվյալ էլեկտրոնային համակարգերից` Bosch-ի մշակումներն անընդհատ ուղղված են եղել արգելակման համակարգի այլ բաղադրիչների բարելավման ուղղությամբ: Օրինակ` 2001-2012թթ. Bosch-ի մի շարք մշակումներ թույլ տվեցին մեծացնել արգելակման հենակների աշխատանքի արդյունավետությունը: 2016թ. Bosch-ը ներկայացրեց ENV6 և ENV4 արգելակման նորարարական հեղուկները, որոնք ապահովում են ժամանակակից արգելակման համակարգերի արագ ռեակցիան:

Նոր ֆրիկցիոն նյութեր արգելակման կոճղակների համար

Արտադրության տեխնոլոգիաների զարգացման և նոր նյութերի միաձուլման օգնությամբ Bosch-ը կարողացավ արգելակման կոճղակների զարգացման ոլորտում հասնել մեծ նվաճումների: Քանզի կոճղակներին է փոխանցվում արգելակման համակարգում առաջացած ուժը` ապահովելով տրանսպորտային միջոցի անվտանգ արգելակումը: Արգելակման կոճղակների մշակման վրա մեծ ազդեցություն ունեն ընթացքի պայմանները, գործող սահմանադրական նորմերը և էկոլոգիական պահանջները: Bosch-ը թողարկում է բազում կոճղակներ, որոնք համապատասխանում են տարբեր երկրների յուրահատուկ պահանջներին: Օրինակ` 2010թ. ԱՄՆ-ի Վաշինգթոն և Կալիֆորնիա նահանգներում հաստատվեց օրենք, որը դնում էր սահմանափակում արգելակման կոճղակներում պղնձի օգտագործման համար: Bosch ինժեներներն առաջինը մշակեցին առանց պղնձի պարունակության կոճղակներ դեռևս տվյալ օրենքի հաստատումից 8 տարի առաջ:

 

Աղբյուր՝  www.bosch-automotive.com

keyboard_arrow_up