Bosch` նոր հայացք ուժային ագրեգատների տեխնոլոգիայում

  • Էլեկտրոմոբիլներն ապագայում կունենան առանցքային դեր
  • Ներքին այրման շարժիչը կմնա հիբրիդային ավտոմեքենաների կարևոր բաղադրիչ
  • Powertrain Solutions նոր ստորաբաժանումը կունենա 88 000 աշխատակից
  • Bosch-ն իրականացնում է մշակումներ բոլոր հեռանկարային ոլորտներում

Bosch-ի գնահատականով 2025 թ. հիբրիդային և էլեկտրական ավտոմքենաների թիվը կհասնի 20 մլն: Էլեկտրոմոբիլների արտադրությունն ապագայում կունենա առանցքային նշանակություն, այդ իսկ պատճառով Bosch ընկերությունը զբաղված է այնպիսի աշխատանքային խմբի ստեղծմամբ, որն ակտիվորեն կզբաղվի տվյալ ուղղության զարգացմամբ: Խումբը կհամալրի Powertrain Solutions ուժային ագրեգատների ստորաբաժանումը: 2018թ. ստորաբաժանման պատասխանատվության ոլորտը կներառի էլեկտրոմոբիլների մշակման  ծրագրեր, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող բենզինային և դիզելային համակարգերի (Gasoline Systems и Diesel Systems) ստորաբաժանումների խնդիրները: Փոխակերպումների հետևանքով Bosch ընկերության բոլոր գործընկերները կաշխատեն մեկ ստորաբաժանման հետ:

Էլեկտրոմոբիլների զարգացման հետ մեկտեղ ընկերությունը պատրաստվում է ինտենսիվ աշխատել ներքին այրման շարժիչի հետագա բարելավման ուղղությամբ, քանզի բացի 20 մլն նոր հիբրիդներից և էլեկտրոմոբիլներից 2025թ. աշխարհի ճանապարհներին կլինեն մոտ 85 մլն բենզինով և դիզելով աշխատող տրանսպորտային միջոցներ:

Շուկայում ունեցած առաջատար դիրքի շնորհիվ Bosch ընկերությունը տրանսպորտային միջոցների տրանսֆորմացիայի կոնցեպցիաների ձևավորման ոլորտում ունի ակտիվ դերակատարում: Powertrain Solutions ստորաբաժանումը կառաջարկի տեխնոլոգիաների լայնածավալ փաթեթ, որոնք հնարավորություն կտան բարձրացնել տրանսպորտի օգտագործման արդյունավետությունը, այն դարձնել առավել տնտեսող և էկոլոգիապես անվտանգ ամբողջ աշխարհի համար:

Խոշոր ներդրումներ նորարարական տրանսմիսիոն տեխնոլոգիաներում

Ամեն տարի Bosch-ը ծախսում է մի քանի մլն եվրո տրանսմիսիայի և ուժային ագրեգատների հետագա կատարելագործման համար: Միայն էլեկտրոմոբիլների զարգացման վրա ընկերությունը տարեկան  400մլն եվրոյի ներդրում է կատարում: Տվյալ գումարի մեծ մասն ուղղված է ակումուլյատորների հետազոտմանն ու մշակմանը: Bosch-ը հանդիսանում է աշխարհում միակ ավանդական ավտոպահեստամասերի մատակարարը, որն իրականացում է նաև հետազորություններ էներգիայի խնայողության տեխնոլոգիաների ուղղությամբ:

Ավելի մոտ շուկային և հաճախորդներին

Powertrain Solutions ստորաբաժանման ստեղծման նպատակն է տրանսմիսիոն ոլորտում բոլոր հաճախորդներին տալ հնարավորություն աշխատել մեկ թիմի հետ: Ռազմավարական առումով Powertrain Solutions-ը կենտրոնացված կլինի երեք հիմնական սեգմենտների վրա` ներքին այրման շարժիչով և հիբրիդային ուժային սարքերով   թեթև և բեռնատար ավտոմեքենաներ, էլեկտրական տրանսպորտային միջոցներ:

Փոփոխություններ շուկայում

Ապագայում Bosch-ը կզարգացնի այս բոլոր տեխնոլոգիաները զուգահեռ: Ինչը հնարավորություն կտա արագ և ճկուն արձագանքել տրանսմիսիաների հետ կապված բոլոր ոլորտներում շուկայական փոփոխություններին: Այսօր կասկած անգամ չկա, որ վերջին հաշվով հաղթանակը պատկանելու է էլեկտրոմոբիլներին: Սակայն առայժմ անկանխատեսելի է երբ և որքան արագ կիրականանանա այդ ռեվոլյուցիան  և ինչ տեսք կստանա:

Powertrain Solutions-ը կմիավորի մոտ 88 000 գործընկերների 25 երկրների ավելի քան 60 քաղաքներում: 

keyboard_arrow_up