Bosch հետազոտություն` գերմանացի վարորդների երկու երրորդը գտնում է, որ օգտագործման համար անհարմար են ավտոմեքենայի բանալիները
Շատ վարորդներ կնախընտրեին բացել ավտոմեքենան օգտագործելով սմարթֆոն
- Հարցվածների մոտ 40% կփոխարինեին իրենց ավտոմեքենայի բանալին հավելվածով
- Հեռախոսային հավելվածն առաջարկում է վարորդներին օգտագործման մեջ ապահովություն և հարմարավետություն
Շտուտգարդ` գերմանացիների յոթանասուն վեց տոկոսն գտնում են, որ ինչ-որ պահի բանալիների օգտագործումն անհարմար է: Նման տվյալներ ստացվել են Bosch ինստիտուտի կողմից արված հարցման արդյունքում: Մինչև 40 տարեկան վարորդներն ունեին բացասական փորձ բանալիների օգտագործման դեպքում: Որոշակի իրավիճակներում մարդիկ չգիտեն որտեղ դնել բանալիները (45%): Օրինակ` հարցվածների 44%-ը լողավազան գնալիս, դնում են բանալիներն իրենց համար անսովոր վայրում և դրանք գտնելը երկար ժամանակ է պահանջում, հարցվածների 38%-ը երբևէ կորցրել է բանալիները: Միայն 6% են համարում, որ հաճելի է տեսնել ավտոարտադրողի ֆիրմային կախազարդը: Ուստի, զարմանալի չէ, որ հարցվածների 40% դրական են համարում բանալիների փոխարինումը հեռախոսային հավելվածով: Ընկերությունն աշխատում է այնպիսի հավելվածի ստեղծման վրա, որը թույլ կտա վարորդին ավտոմատ բացել և գործարկել մեքենան` առանց բանալու օգտագործման և չդիպչելով սմարթֆոնին: Ավտոմեքենայում տեղադրված տվիչը ճանաչում է սմարթֆոնի տիրոջը և բացում է ավտոմեքենայի դռները միայն տվյալ անձի համար` անվտանգության մակարդակը կարելի է համեմատել մատնահետքերի տեխնոլոգիայի հետ: Սմարթֆոնի կորստի դեպքում համակարգը կարելի է ապաակտիվացնել առանց խնդիրների:
Սմարթֆոնից դեպի ավտոմոբիլային բանալիներ
Այսօր մարդկանց մեծամասնությունը հազվադեպ է ինչ-որ տեղ գնում առանց սմարթֆոնի: Հարցվածների մեծ մասն օգտագործում են իրենց հեռախոսները ֆոտո և վիդեո նկարահանումների (74%), ինտերնետային էջեր դիտելու (70%) և էլեկտրոնային նամակագրության համար (55%): Առանց բանալիների տեխնոլոգիայի օգտատերերը (54% հարցվածների) ենթադրում է տեխնոլոգիայի փոխարինումը հավելվածով: Պետք չէ մոռանալ, որ առանց բանալու տեխնոլոգիայի օգտագործման դեպքում վարորդը պետք է ունենա բանալի իր մոտ և հեշտությամբ կարելի է այն կորցնել կամ մոռանալ: Հարցվածները տեսնում են բազմաթիվ առավելություններ թվային բանալու կիրառման դեպքում` 30% դրական են գնահատում համակարգի օնլայն ապաակտիվացումը սմարթֆոնի կորստի դեպքում: Քսանութ տոկոսին դուր է գալիս հեռավորությունից ավտոմեքենայի արգելափակումն ու ապաարգելափակումը: Սակայն հարամարավետության գործոնն ունի մեծ նշանակություն` հարցվածների 40% մշտապես իր հետ սմարթֆոն ունի, 38% գտնում են հավելվածի կիրառման դեպքում նրանք այլևս չեն անհանգստանա բանալիները կորցնելու մասին:
Անլար և առանց բանալու համակարգը որպես պաշտպան գողություններից
Ներկա պահին գերմանացի վարորդների մեծ մասն արգելափակում և ապաարգելափակում է ավտոմեքենան օգտագործելով համակարգեր, որոնց կոդերը հեշտությամն կարելի է բացահայտել: Հարցվածների մեծամասնությունն ունի ավտոմեքենայի հեռակառավարման վահանակներ: Հարցվածների 87% վահանակները համարում են անվտանգ, իսկ 78% համարում են նաև անվտանգ առանց բանալու համակարգերը, քանի որ ցանկացած հինգերրորդը դարձել է բանալու գողության զոհ կամ գիտի մարդ, ով նման նման փորձ ունի: Տվյալների փոխանցման համար Bosch առաջարկում է LF և UHF տեխնոլոգիաների փոխարեն օգտագործել սմարթֆոնները որպես վիրտուալ բանալի, իսկ Bluetoot-ը ` որպես փոխանցման տեխնոլոգիա: