Տեխնոլոգիական առաջընթաց` ազոտի արտանետումների խնդրի լուծումը դիզելային շարժիչների համար
Bosch կառավարման նախագահ Ֆոլկմար Դենները կոչ է անում ոլորտում հասնել թափանցիկության վառելիքի ծախսի ցուցանիշի և ածխաթթու գազի հարաբերակցության հարցում.
- Աննախադեպ իջեցում` ազոտի օքսիդի արտանետումների կրճատում մոտ 10 անգամ` նույնիսկ 2020 թ. սահմանադրությամբ ամրագրված ցուցանիշների հետ համեմատած
- Bosch նոր տեխնոլոգիան պահպանում է դիզելի առավելությունները վառելիքի ծախսի և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության համեմատությամբ
- Ֆոլկմար Դեններ. «Դիզելն անկասկած ունի ապագա: Շուտով կլուծվի դիզելի արտանետումների հարցը»:
- Արհեստական ինտելեկտով համալրված ներքին այրման շարժիչները գործնականում չեն ազդի օդի որակի վրա
- Կոչ քաղաքական գործիչներին` անհրաժեշտ է գնահատել վառելիքի օգտագործումն ու արտանետումները ճանապարհին:
Շտուտգարդ և Ռեննինգեն, Գերմանիա: «Դիզելն անկասկած ունի ապագա: Այսօր մենք ցանկանում ենք մեկընդմիշտ դնել վերջակետ դիզելային տեխնոլոգիաների անկման մասին քննարկումներում»: Այս խոսքերով է Bosch ընկերության կառավարման նախագահ Ֆոլկմար Դենները հայտարարել դիզելային տեխնոլոգիաների ոլորտում կատարված առաջընթացի մասին: Bosch ընկերության նոր մշակումները թույլ կտան ավտոարտադրողներին նվազեցնել ազոտի օքսիսի արտանետումները: Նույնիսկ ռեալ շարժման պայմաններում շարժիչի աշխատանքի գնահատումը (RDE, real driving emissions) ցույց է տալիս, որ Bosch դիզելային տեխնոլոգիաներվ համալրված ավտոմեքենաների արտանետումների քանակը ոչ միայն պակաս է այսօր հաստատված ցուցանիշներից, այլև այն ցուցանիշներից, որոնք օրենքի ուժ ձեռք կբերեն 2020 թ.-ից: Bosch ինժեներները հասել են նման արդյունքների` անընդհատ կատարելագործելով արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիաները: Նոր տեխնոլոգիան չի պահանջում լրացուցիչ ավտոբաղադրիչների տեղադրում, ինչը կհանգեցներ շարժիչի արժեքի ավելացման: «Bosch-ն ընդլայնում է հնարավորի սահմանները և բացում նոր հորիզոններ,- ասում է Դենները:- Bosch նորագույն տեխնոլոգիաներով համալրված դիզելային ավտոմեքենաները դասակարգվելու են որպես ցածր արտանետումների մակարդակ ունեցող և միևնույն ժամանակ լինելու են հասանելի արժեքի առումով»: Կառավարման նախագահը նաև թափանցիկության կոչ արեց ածխաթթու գազի և ծախսված վառելիքի համեմատության հարցում:
Վարելու իրական պայմաններում ռեկորդային ցածր ցուցանիշներ` 13 մգ ազոտի օքսիդ յուրաքանչյուր կիլոմետրի համար
2017 թ.-ից եվրոպական սահմանադրությամբ նախատեսված է պահանջ` համաձայն որի նոր մոդելի այն մարդատար ավտոմեքենաները , որոնք անցնում են փորձարկում RDE մեթոդով, ազոտի օքսիսի արտանետումների ծավալը չպետք է գերազանցի 168 մգ-ը անցած յուրաքանչյուր կիլոմետրի համար: 2020թ.-ից սկսած տվյալ սահմանափակումը կնվազի մինչև 120 մգ: Սակայն արդեն այսօր Bosch նոր դիզելային տեխնոլոգիաներով համալրված ավտոմեքենաների ազոտի օքսիդի արտանետումները կազմում են 13մգ: Նույնիսկ բարդ քաղաքային պայմաններում արտանետումների ծավալը կազմում է ընդամենը 40մգ կմ-ի համար: Bosch ինժեներները հասել են նման արդյունքի ընդամենը վերջին մի քանի ամիսների ընթացքում: Նման արդյունքների հասնելու համարմպահանջվեց միավորել վառելիքի ներարկման ժամանակակից տեխնոլոգիան, օդի հոսքի կարգավորման նորագույն տեխնոլոգիան (air management system) և այրման ջերմաստիճանի կարգավորման ինտելեկտուալ համակարգը (intelligent temperature management): Ազոտի օքսիդի արտանետումների քանակը մնում է մինիմալ` անկախ վարելու պայմաններից: «Դիզելը նախկինի նման կմնա քաղաքային ճանապարհներին և կարևոր չէ խոսքը գնում է կոմերցիոն տրանսպորտի թե անձնական ավտոմեքենայի մասին», – ասում է Դենները:
Bosch-ը ներկայացրել է այդ նորարարական ձեռքբերման փորձված նմուշը Շտուտգարդում: Բազմաթիվ լրագրողներ Գերմանիայից և այլ երկրներից հնարավորություն ստացան մասնակցել փորձարարական մոդելների թեստ-դրայվին քաղաքային գրաֆիկում: Քանի որ արտանետումների նվազեցման ուղղությամբ կատարվող աշխատանքները չեն ազդում օգտագործվող վառելիքի ծավալի վրա, ուստի դիզելը շարունակում է մրցունակ մնալ վառելիքի տնտեսման առումով:
Արհեստական ինտելեկտն ունակ է զգալիորեն մեծացնել ներքին այրման շարժիչների բնութագրերը
Նույնիսկ հաշվի առնելով նման տեխնոլոգիական ձեռքբերումները` դիզելային շարժիչների պոտենցիալն ամբողջությամբ սպառված չէ: Bosch-ը մտադիր է ներդնել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները, որպեսզի նրանց միջոցով օգտագործի դիզելի բոլոր հնարավորությունները: Դա կլինի ևս մեկ քայլ զանգվածային նպատակին հասնելու համար` ներքին այրման շարժիչի մշակում, որի աշխատանքը, բացի ածխաթթու գազի արտանետումից, գործնականում չի ազդի օդի որակի վրա: «Մենք վստահ ենք, որ դիզելային շարժիչները կունենան կարևոր դեր ապագայի մոբիլության հարցում: Քանի դեռ էլեկտրամոբիլները չեն անցել մասայական շուկա, մեզ անհրաժեշտ են ներքին այրման բարձր արդյունավետությամբ շարժիչները», – ասում է Դենները: Նա Bosch ինժեներների առջև դրել է հսկայական նպատակ` մշակել դիզելային և բենզինային շարժիչների նոր սերունդ, որոնց աշխատանքը չի ուղեկցվի ազոտի օքսիսի զգալի արտանետումներով:
Bosch-ը մտադիր է գնալ առաջ` վառելիքի ծախսի և արտանետումների թափանցիկություն և վերահսկում շահագործման իրական պայմաններում
Դենները հասարակությանը կոչ է արել նորից ուշադրությունը կենտրոնացնել ածխաթթու գազի արտանետումների գնահատմանը և դրա հետ անմիջականորեն կապված վառելիքի ծախսի ցուցանիշին: Նա նշել է, որ վառելիքի ծախսի չափումները պետք է իրակացվեն ոչ թե լաբորատորիայում, այլ շարժման ռեալ պայմաններում; Դա հնարավորություն կտա ստեղծել համակարգ, որը համեմատելի կլինի արտանետումների չափումներ իրականացնող համակարգի հետ: Սա թույլ կտա օգտատերերի համար հասնել թափանցիկության և կենտրոնանալ կլիմայական փոփոխությունների վրա: Դենները նաև նշել է, որ ածխաթթու գազի արտանետումների մասին առավել ամբողջական ինֆորմացիան էլեկտրամոբիլների վարորդներին կտա առավել ռեալ պատկեր, թե տվյալ տրանսպորտն ինչ ազդեցություն ունի կլիմայի վրա:
Արտադրանքի մշակման օրենսգիրք` էթիկական պրոյեկտավորում
Դենները հասարակությանը ներկայացրեց նաև Bosch արտադրանքի նոր օրենսգիրքը: Օրենսգիրքն առաջնահերթ արգելում է այն ֆունկցիաների կիրառումը, որոնք ավտոմատ կերպով որոշում են փորձարկման փուլերը: Երկրորդը` Bosch լուծումները չպետք է օպտիմալացվեն այնպիսի իրավիճակներում, որոնք նախատեսված են թեստային փորրձարկումների համար: Երրորդը` Bosch արտադրանքի սովորական, ամենօրյա օգտագործումը պետք է օգնի փրկել մարդկային կյանքեր, ինչպես նաև պահպանել ռեսուրսներն ու պաշտպանել շրջակա միջավայրը: Մենք անդավաճան ենք մնում մեր կարգախոսին «Ստեղծված է ողջ կյանքի համար» և կասկածների դեպքում նախընտրությունը տալիս ենք Bosch արժեքներին, այլ ոչ պատվիրատուի ցանկություններին: Մոտ 70 հազար աշխատակից, ովքեր զբաղված են հետազոտություններով և մշակումներով, կստանան ուսուցում նոր մեթոդների վերաբերյալ մինչ 2018թ. ավարտը, որը կլինի ամենազանգվածային ուսումնական ծրագիրը ընկերության ավելի քան 130-ամյա պատմության մեջ:
Bosch նոր դիզելային տեխնոլոգիայի վերաբերյալ հարցեր ևպատասխաններ
Ո՞րն է համարվում տվյալ դիզելային տեխնոլոգիայի տարբերակիչ հատկանիշը
Այսօրվա դրությամբ գոյություն ունեն երկու գործոններ, որոնք խոչընդոտում են դիզելային շարժիչով ավտոմեքենաների ազոտի օքսիդի արտանետումների ծավալի նվազեցմանը: Առաջինը` վարելու ոճն է: Bosch-ի կողմից մշակված տեխնոլոգիական լուծումը իրենից ներկայացնում է շարժիչ մտնող օդի կարգավորման բացառապես արդյունավետ համակարգ: Դինամիկ վարելու համար անհրաժեշտ է ապահովել արտանետվող գազերի նույնպիսի դինամիկ շրջանառություն: Դրան կարելի է հասնել RDE-ի համար օպտիմալացված տուրբոհզորացուցիչի օգտագործման միջոցով, որն ունի ռեակցիայի ավելի մեծ արագություն, քան սովորական տուրբոկոմպրեսորները: Վերաշրջանառվող արտանետվող գազերի բարձր և ցածր ճնշումների համադրության շնորհիվ օդային հոսքերը կարգավորող համակարգը դառնում է առավել ճկուն: Սա նշանակում է, որ ագրեսիվ վարումը չի հանգեցնի արտանետումների ավելացման: Երկրորդ` ոչ պակաս կարևոր գործոնը, ջերմաստիճանի ազդեցությունն է: Ազոտի օքսիդի օպտիմալ չեզոքացում ապահովելու համար արտանետվող գազերի ջերմաստիճանը պետք է լինի 200 աստիճանից ավելի: Քաղաքային պայմաններում ավտոմեքենաները սովորաբար չեն հասցնում տաքանալ մինչ այս ջերմաստիճանը: Այդ իսկ պատճառով Bosch-ն օգտագործում է ջերմաստիճանի կարգավորման ինտելեկտուալ համակարգը դիզելային ավտոմեքենաների համար: Այդ համակարգը ակտիվ ռեժիմով իրականացնում է արտանետվող գազերի ջերմաստիճանի կարգավորում, ինչի շնորհիվ արտանետման համակարգը մնում է բավականին տաքացած, որպեսզի կարողանա աշխատել ջերմաստիճանի կայուն շառավղով` ապահովելով արտանետումների ցածր մակարդակ:
Ե՞րբ այդ տեխնոլոգիան պատրաստ կլինի զանգվածային թողարկման համար
Bosch նոր դիզելային համակարգը կառուցված է այնպիսի բաղադրիչներից, որոնք այսօր ներկայացված են շուկայում: Համակարգը հասանելի է պատվիրատուներին և այս պահին էլ կարող է օգտագործվել արտադրության մեջ:
Ինչո՞ւ է քաղաքային ռեժիմով վարելն ավելի պահանջված քան քաղաքից դուրս կամ մայրուղու ռեժիմով ընթացքի ռեժիմը
Ազոտի օքսիդի օպտիմալ չեզոքացման համար արտանետվող գազերի ջերմաստիճանը պետք է լինի 200 աստիճանից ավելի: Քաղաքային պայմաններում վարելու դեպքում ավտոմեքենան չի հասցնում տաքանալ մինչ այդ ջերմաստիճանը, օրինակ` խցանումների ժամանակ:Ինչի հետևանքով ավտոմեքենայի արտանետման համակարգը սառում է: Bosch-ի կողմից մշակված ջերմաստիճանային ռեժիմի կարգավորման համակարգը թույլ է տալիս լուծել այս խնդիրը արտանետվող գազերի ջերմաստիճանի կարգավորման հաշվին:
Արդյո՞ք կարիք չկա ջերմաստիճանի կարգավորման համար արտանետման խողովակում տեղադրել լրացուցիչ տաքացուցիչ կամ նմանօրինակ համակարգ
Bosch նոր դիզելային համակարգը կառուցված է շուկայում արդեն առկա բաղադրիչներից և չի պահանջում լրացուցիչ էլեկտրական համակարգեր:
Արդյո՞ք Bosch նոր տեխնոլոգիայի կիրառումը չի հանգեցնի դիզելային շարժիչների թանկացման
Bosch դիզելային տեխնոլոգիան ստեղծված է այնպիսի բաղադրիչներց, որոնք արդեն կիրառվում են ժամանակակից սերիական ավտոմեքենաներում: Զգալի արդյունքների հնարավոր եղավ հասնել արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիաների նոր համադրության շնորհիվ:
Արդյո՞ք դիզելային համակարգը չի կորցնի իր առավելությունները վառելիքի ծախսի կամ կլիմայի վրա ազդեցության տեսանկյունից նոր տեխնոլոգիաների ներառման արդյունքում
Ո՛չ: Մեր ինժեներների առջև դրված է եղել հստակ խնդիր` կրճատել ազոտի օքսիդի արտանետումները` պահպանելով դիզելային շարժիչի մրցունակ առավելությունները ածխաթթու գազի արտանետումների տեսանկյունից: Այսպիսով` դիզելի ազդությունը կլիմայի վրա նախկինի պես կլինի մինիմալ:
Աղբյուր՝ www.bosch.ru