Սեր չորս անիվների նկատմամբ` ավտոմոբիլային lovestory

Սերն ամեն բան կլանող զգացմունք է: Սիրել կարելի է երկրորդ կեսին, ծնողներին, երեխաներին, ընկերներին...կամ ավտոմեքենան: Վերջիվերջո մեր հավատարիմ չորսանիվ օգնականները տարիների անխափան աշխատանքով վաստակել են ուշադրության, հոգատարության և կապվածության սեփական չափաբաժինը: Սիրո տոների կապակցությամբ Bosch-ը և Բոշ Ավտո Սրահը պատրաստել են մի քանի փաստեր, որոնք ապացուցում են, որ սեր մարդու և ավտոմքենայի միջև գոյություն ունի: 

  • Սիրով սկսվեց ավտոմոբիլային ապահովագրությունը: Սիրված և (տվյալ պահին բացառիկ) ավտոմեքենան վնասվածքներից պաշտպանելու փաստը դրդեց բժիշկ Թրումեն Մարտինին 1897թ. վճարել 12,25 դոլլար ապահովագրության համար, որը պետք է կոմպենսացներ 500 դոլլար նախապես քննարկված որևէ միջադեպի դեպքում: Մասնավորապես սայլային տրանսպորտի հետ բախումը: Ամերիկայում այդ ժամանակ կար 4000 ավտոմեքենա և 20մլն ձի:
  • «Ֆորմուլա-1»-ի հայտնի վարորդ Քիմմի Ռայկոնենի ավտոմոբիլային սերը... Lada մոդելներից մեկն էր: Այն ձեռք էր բերվել 1997թ.-ին ընկերոջ մորից: Նոր գնորդը վերանորոգեց և ներկեց ավտոմեքենան կարմիրից սև գույնի: Ավտոմեքենան պատասխանեց հոգատարության համար այնպես, ինչպես կպատասխաներ հավատարիմ շունը` երկարատև աշխատանքով: Ապագա աստղի Lada-ն երբեք լուրջ վերանորոգման կարիք չի ունեցել: Ավտոմեքենան հեշտությամբ գործարկվում էր նույնիսկ ցուրտ ձմռանը: Իսկ փոքր վրաերթերից հետո հետքեր չէին մնում:
  • 1983թ.-ին բիզնես սկսելու համար Papa John's պիցցերիաների ցանցի հիմնադիր Ջոն Շնատտերը վաճառեց սիրելի 1971թ.ի թողարկման Chevrolet Camaro Z28-ը 2,8 հազար դոլլարով: Քառորդ դար հետո, երբ Papa John's ցանցը դարձավ ճանաչված, Ջոնը որոշեց գտնել և ետ վերադարձնել իր սիրելիին: Մայիսին Շնատտերը սկսեց փնտրտուքները և արդեն օգոստոս ամսվա վերջին նա հաջողության հասավ: Այն փոխել էր ընդամենը երկու գնորդ, վերջինը ավտոմեքենան ձեռք էր բերել 4000 դոլլարով, իսկ վերադարձրեց նախկին տիրոջը 250 հազար դոլլարի փոխարեն:
  • Որպեսզի պաշտպանի իր սիրելի ավտոմեքենան ԱՄՆ-ին սպառնացող փոթորիկից, BMW M3 –ի սեփականատեր Մեթյուն որոշեց այն թաքցնել իր սեփական տանը: Այն տեղավորեց հյուրասենյակում, իսկ կողքին դրեց բազմոց և սեղան, որպեսզի մշտապես գտնվի իր սիրելիի կողքին; Այդպիսի կապվածությունը պատահական չէր, քանի որ BMW Ռէնդալլան հանդիսանում է M3-ի առաջին սերունդը և մեծ հետաքրքրություն է առաջացնում կոլլեկցիոներների մոտ:

Bosch ընկերությունն ու Բոշ Ավտո Սրահը համաձայն են այն մտքի հետ, որ սիրո և հոգատարության արժանի է յուրաքանչյուր ավտոմեքենա` անկախ գնից և յուրահատկությունից: Մենք միշտ պատրաստ ենք օգնել վարորդներին այդ հարցում` մատուցելով որակյալ տեխնիկական սպասարկում:

keyboard_arrow_up