Բոշ Ավտո Սրահ` ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հանձնարարական
Ի՞նչ սարքավորումներ պետք է լինեն տրանսպորտային միջոցում ՃՏՊ-ի դեպքում
Սարքին է ձեր ավտոմեքենան թե ոչ` ՃՏՊ կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ: Ճանապարհորդությունից առաջ անհրաժեշտ է վստահ լինեն կարևորագույն գործիքների և հարմարանքների առկայության վրա, որոնք կարող են շատ օգտակար լինել արտակարգ իրավիճակում: Այսպես, շատ երկրներում պարտադիր է համարվում լույս արտացոլող բաճկոնի առկայությունը, որը հնարավորություն է տալիս երթևեկության մյուս մասնակիցներին ձեզ տեսնել ՃՏՊ-ի վայրում մեծ հեռավորությունից: Այսպիսով, խորհուրդ է տրվում տրանսպորտային միջոցում ունենալ ավտոմեքենայի բոլոր ուղևորների համար բաճկոններ: Պարտադիր է համարվում ավտոմեքենայում զգուշացնող երանկյան և առաջին օգնության դեղարկղիկի առկայությունը: Զգուշացեք` առաջին օգնության դեղարկղիկներն ունեն ծառայության ժամկետ, որի լրանալուց հետո այն պետք է փոխարինել: Ժամանակ առ ժամանակ ստուգեք դեղարկղիկի ծառայության ժամկետը:
Այլ օգտակար իրեր ճանապարհի համար`
- Բժշկական ապահովագրության քարտ
- Լապտեր
- Տեսախցիկով բջջային հեռախոս
- ՃՏՊ ծանուցման ձևաչափ
- Ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայությունների հեռախոսահամարներ
Ի՞նչ գործողություններ պետք է իրականացնել անմիջապես
ՃՏՊ-ի դեպքում անհրաժեշտ է պահպանել ողջամտություն, որը շատ մեծ դեր է խաղում ձեր և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների անվտանգության համար: Այսպիսով, պահպանեք հանգստություն, ինչպես և ցանկացած արտակարգ իրավիճակում: Եթե ձեր ավտոմեքենան ենթակա է շահագործման, ապա միացրեք վթարային ազդանշանը և անմիջապես հեռացրեք այն առավել անվտանգ տարածք, որտեղ այն չի խոչընդոտի ճանապարհային երթևեկությանը:
Զգուշացեք` անմիջապես դուրս եկեք ավտոմեքենայից և հագեք լույս արձակող բաճկոնը: Հետևեք, որպեսզի բոլոր ուղևորներն անեն նույն բանը: Մասնավորապես, երբեք թույլ մի տվեք երեխաներին ինքնուրույն իջնել ավտոմեքենայից: Ուշադիր հետևեք նաև շներին: Դրանից հետո գնացեք մի անվտանգ վայր, որպեսզի չգտնվեք տրանսպորտային միջոցների ճանապարհին և խուսափեք նրանց հետ բախումից: Որպեսզի անվտանգ դարձնեք ՃՏՊ-ի տարածքը, տեղադրեք զգուշացնող եռանկյունին վթարի տարածքի ճանապարհի կողքին մոտավոր 100-150 մեծ քայլերի չափով, որպեսզի գրավեք երթևեկության անդամների ուշադրությունը:
Ի՞նչ պետք է անել ՃՏՊ-ի տարածքը անվտանգ դարձնելու համար
Պատահարի դեպքում անհրաժեշտ գործողությունների իրականացումը կախված է ՃՏՊ-ի տեսակից և լրջությունից: Հստակ կանոններ գոյություն չունեն, սակայն կարելի է բերել մի քանի օրինակ: Կայանման կամ կայանատեղիից դուրս գալու դեպքում չնչին վնասվածքների մասին ոստիկանությանը տեղեկացնելը պարտադիր պայման չէ բոլոր երկրներում: Սակայն այդ մասին անհրաժեշտ է տեղեկացնել, եթե ՃՏՊ-ն տեղի է ունեցել արտերկրում: ՃՏՊ-ի ականատեսներին անհրաժեշտ է խնդրել մնալ մինչ ոստիկանության գալը կամ թողնել անձնական տվյալները: Արտակարգ իրավիճակների ծառայությանը դիմելու դեպքում որքան հնարավոր է լավ բացատրեք պատահարի տեղը, ՃՏՊ-ի տեսակը, տուժածների քանակը, արագընթաց ճանապարհի համարը և շարժման ուղղությունը: Արագընթաց ճանապարհին գտնվելու դեպքում անհրաժեշտ է նշել նաև կիլոմետրը, որտեղ տեղի է ունեցել ՃՏՊ-ն:
Անհրաժեշտ է պահպանել հետևյալը: Եթե ՃՏՊ-ի ժամանակ մարդ է տուժել, անհրաժեշտ է նրան ցուցաբերել առաջին օգնություն: Մշտապես ձեզ հետ ունեցեք բջջային հեռախոս: Այն կարող է փրկել որևէ մեկի կյանքը:
Արտակարգ իրավիճակների ծառայությունների տրանսպորտային միջոցների հետ համագործակցության կանոնները ՃՏՊ-ի ժամանակ
Ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցները պետք է ուշադիր լինեն, որպեսզի ապահովեն ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայությունների տրանսպորտային միջոցների արագ մոտեցումը ՃՏՊ-ի վայր: Այսպիսով, միացված ձայնային և լուսային ազդանշաններով արտակարգ իրավիճակների ծառայությունների տրանսպորտային միջոցները նկատելիս գնահատեք, թե որ կողմից են գալիս ազդանշանները, որ ուղղությամբ են նրանք շարժվում և նրանց քանակը: Միակողմանի ճանապարհով երթևեկելիս արտակարգ իրավիճակների ծառայությունների տրանսպորտային միջոցները տեսնելիս անմիջապես տեղափոխեք ձեր տրանսպորտային միջոցը դեպի աջ, որպեսզի ազատեք ճանապարհը փրկարարների տրանսպորտային միջոցների ազատ երթևեկության համար: Նույնը վերաբերվում է նաև երկկողմանի երթևեկության ճանապարհի մասին, միայն մեկ տարբերությամբ` ձախ գծով երթևեկող տրանսպորտային միջոցները պետք է տեղափոխվեն ձախ, իսկ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցները դեպի աջ:
Եթե ձեր ճանապարհին վառվում է լուսացույցի կարմիր լույսը, թույլատրելի է զգուշորեն անցնել ստոպ գիծը: Դա միակ հնարավորությունն է ազատել ճանապարհը: Մշտապես միացրեք վթարային ազդանշանը, ուշադիր եղեք հետիոտների, հեծանվորդների և մոտոցիկլիստների նկատմամբ:
Ի՞նչ իրավունքներ ունեք ՃՏՊ-ի պատահարի դեպքում
Ի՞նչ անել, եթե դուք և ձեր ավտոմեքենան ՃՏՊ-ի զոհ եք դարձել: ՃՏՊ-ի այլ մասնակիցներին ներկայացվող պահանջները կախված են ՃՏՊ-ի հանգամանքներից: Այդ իսկ պատճատով անհրաժեշտ է հավաքել տվյալներ ՃՏՊ-ի մասնակիցների և նրանց տրանսպորտային միջոցների մասին, ինչպես նաև ՃՏՊ-ին վերաբերվող այլ տվյալներ, որոնք կարող են որպես ապացույց հանդիսանալ: Դրանք կարող են օգտակար լինել ոստիկանությանը կամ կօգնեն ՃՏՊ-ի մասին ծանուցումը լրացնելիս: Այն ուղարկվում է կամ ձեր ապահովագրական ընկերությանը կամ ՃՏՊ-ի այլ մասնակցի նմանատիպ ընկերությանը` կախված թե ում և ում կողմից է հասցվել վնասը: