Գնել նոր ստարտեր թե փոխարինել նորով

Պայծառ առավոտ էր։ Ես տնից ուղևորվեցի դեպի իմ սիրելի ավտոմեքենան, որպեսզի հասնեմ գրասենյակ։ Այրող արևը նոր էր սկսել երևալ հորիզոնում , սակայն կանգ առնելու ժամանակ չկար։
Ես պտտեցի բանալին այրման կողպեքում, և շարժիչի գործարկման ձայնի փոխարեն լսվեց տհաճ ձայն։ Շարժիչը, բնականաբար, միտք էլ չուներ գործարկվել։ Մի քանի անհաջող փորձից հետո ես դադարեցի «տանջել» ստարտերը։Առավոտը փչացած էր
Քարշակին սպասելիս ես հիշեցի, որ ստարտերը սկսել է տարորինակ ձայներ արձակել դեռևս մեկ շաբաթ առաջ, և իմ առջև ծառացավ մի հարց՝ փորձել նորոգել հին ստարտերը թե գնել նորը։
Առաջին դեպքում կա վտանգ, որ կհանդիպես ոչ բարեխիղճ մասնագետի, իսկ երկրորդ տարբերակն ավելի թանկ է, սակայն առավել ապահով։
Ես որոշեցի չխաղալ ճակատագրիս հետ և գնեցի նոր Bosch ստարտեր։ Ինչո՞ւ ռիսկի դիմել, եթե կարելի է ընտրել օրիգինալ որակի բարձրորակ և ապահով դետալ ողջամիտ արժեքով ։

keyboard_arrow_up