Ընտրում ենք ապակեմաքրիչներ
Մեր առջև դիմապակին է մութ և կեղտոտ հետքերով։ Ապակեմաքրիչներն աշխատում են, սակայն լղոզում են ջուրը։ Հետազոտելով ապակեմաքրիչները՝ պարզ է դառնում, որ նրանք ոչ համաչափ են հպվում դիմապակու մակերեսին, սակայն ունեն բավականին բարձր արժեք։
Այստեղից կարելի է հետևություն անել, որ նույնիսկ ամենահայտնի ապրանքանիշի ամենաթանկ ապակեմաքրիչները կարող են թերանալ իրենց աշխատանքում, եթե ճիշտ ընտրված չեն։ Յուրաքանչյուր դիմապակի ունի իր չափերը, ձևն ու ճկվածությունը։ Սերտ հպման կարելի է հասնել միայն այն պարագայում, երբ դուք ընտրում եք դետալը կոնկրետ ավտոմեքենայի համար։
Մեր կարծիքով մեղքի բաժինը վաճառողինն է, քանի որ վաճառողը պետք է ճշտի մակնիշը, մոդելը և ավտոմեքենայի թողարկման տարեթիվը, ապա ընտրի ապակեմաքրիչը կատալոգից։ Նաև շատ կարևոր է ապակեմաքրիչի ճիշտ տեղադրումը, ահրաժեշտ է ուսումնասիրել հոդակապերն ու դիմապակու վիճակը։
Անցեք հղումով և ընտրեք ճիշտ ապակեմաքրիչը՝ www.boschwiperblades.com