Լուսավորության համակարգի ուղեցույց
Որքանո՞վ է կարևոր լուսարձակների լույսի ճիշտ կարգավորումը
Սխալ տեղադրված լուսարձակները վտանգ են ներկայացնում ոչ միայն վարորդի, այլև ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար:
Նրանք ոչ միայն չեն ապահովում բավարար լուսավորություն, այլև կուրացնում են հանդիպակաց երթևեկող ավտոմեքենաների վարորդներին:
Այդ իսկ պատճառով` երթևեկության անվտանգության պահպանման նպատակով, անհրաժեշտ է մշտապես իրականացնել լուսարձակների լույսի կարգավորում: Բոշ Ավտո Սրահում նույնպես կարելի է իրականացնել հալոգենային լամպերի կարգավորումներ:
Հիշեք` հալոգենային լամպերի համակարգի օգտագործման ժամանակ միշտ անհրաժեշտ է կարգավորել նրանց գործունեության հեռավորությունը բեռնախցիկի ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում: Քսենոնային լուսարձակների համակարգերը / Litronic դա անում են ավտոմատ:
Ինչու՞ է խորհուրդ տրվում երթևեկել միացված լուսարձակներով նույնիսկ ցերեկային ժամերին
Գիտե՞ք արդյոք, որ մոտակա լույսերի լուսարձակների օգտագործումը ցերեկային ժամերին համարվում է պարտադիր Եվրոմիության 20 երկրներում: Ճանապարհներին վթարների դրական վիճակագրությունը խոսում է այդ մասին: Մոտակա լուսարձակները միացված ավտոմեքենաները միշտ առավել նկատելի են նույնիսկ մառախուղի, ձյան և անձրևի ժամանակ: «Սովորական» մոտակա լույսով մշտական երթևեկությունը, սակայն, նույնպես արագացնում է լուսարձակների մաշվածությունը: Այդ իսկ պատճառով Bosch ընկերության կողմից մշակվել են ցերեկային լույսի նոր` բարձր հզորությամբ լամպեր (օրինակ` Plus 90),որոնց համար բնութագրական է հրաշալի լուսատվությունը, կամ լամպեր երկարատև շահագործման ժամկետով (Longlife Daytime): Վարորդները բարձր են գնահատում Bosch լամպերը և ոչ առանց պատճառի` տեղադրելով լուսարձակները` դուք կարող եք վարել մեքենան մշտապես միացված լուսարձակներով օրվա ցանկացած ժամին:
Ի՞նչ է պետք հաշվի առնել հակամառախուղային լուսարձակների օգտագործման ժամանակ
Հակամառախուղային լուսարձակները և ետին հակամառախուղային լապտերները մեծացնում են ճանապարհային երթևեկության անվտանգությունը, սակայն պետք է օգտագործվեն միայն որոշակի իրավիճակներում:
Ծանոթագրություն:
Հակամառախուղային լուսարձակները պետք է միացնել միայն անձրևի, մառախուղի կամ ձյան հետևանքով առաջացած տեսանելիության վատացման հետևանքով; Ետին հակամառախուղային լապտերները պետք է օգտագործվեն միայն երբ տեսանելիությունը կազմում է 50 մետր:
Ինչո՞ւ է այդքան կարևոր ապակեմաքրիչների որակը
Լավ տեսանելիությունը հիմնականում կապված է ապակեմաքրիչների որակից: Յուրաքանչյուր ապակեմաքրիչ կատարում է ավելի քան 750 000 մաքրման ցիկլ այնպիսի տարածքի, որը համապատասխանում է 80 ֆուտբոլային դաշտի մակերեսի: Եվ կարծես թե դա քիչ է, նրանք անընդհատ աշխատում են առավել ծանր պայմաններում`
- Ջերմության տատանումներ -30 մինչև 80°C և արևի ուղիղ ճառագայթների ազդեցություն։
- Դիմային ապակու վրա կեղտ, միջատներ, սառույց և այլն։
- Քիմիական ազդեցություն:
Անթերի տեսանելիություն ցանկացած եղանակի՝ առանց կարկասի ապակեմաքրիչներ Aerotwin Bosch-ից
Առավելությունները: Մաքրման հրաշալի ունակություն զսպանակաձև ուղղորդիչի և աերոդինամիկ օպտիմիզացված պրոֆիլի, ինչպես նաև հավասարաչափ կոնտակտային ճնշման շնորհիվ և որպես հետևանք առավել երկարատև շահագործման ժամանակ, նույնիսկ մեծ արագության դեպքում բարձրորակ մաքրում, լավագույն պատրաստվածություն ձմեռային պայմաններին` սառույց չի առաջանում մետաղական շրջանակի և կարածալքի վրա: