Ավտոմեքենայի նախապատրաստումը ձմռանը

Ավտոմեքենայի պարտադիր զննումը մինչև ձմեռային ամիսները

Որպեսզի ձմռանը խուսափեք տհաճ անակնկալներից Ձեր տրանսպորտային միջոցի որոշ բաղադրիչների անսարքության դեպքում, դեռևս աշնանն, իրականացրեք ստուգման և փոխարինման պարզ գործողությունները:

Անվադողեր

Ավտոսրահի մասնագետները խորհուրդ են տալիս անվադողերը փոխաինել ձմեռայինի, երբ միջին ջերմաստիճանը կդառնա -7 աստիճան: Այսպիսի եղանակային պայմաններում ամառային անվադողերը կոշտանում են, և շղթայակցումը ճանապարհի հետ` վատանում:

Յուղ

Ձմռանը յուղի ընտրության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կլիման և արտադրողի հանձնարարականները:

Յուղի յուրաքանչյուր ապրանքանիշ ունի իր նշումները: Օրինակ` 5W30`

  • 5 նշանակում է ցածր ջերմաստիճանային մածուցիկություն, եթե հինգից հանենք 35, ապա կստանանք գործարկման նվազագույն ջերմաստիճանը
  • W-ձմեռ, անգլերեն` winter
  • 30-Սա բարձր ջերմաստիճանային մածուցիկությունն է: Որքան այս թիվը բարձր է, այնքան ավելի կլինի յուղի մածուցիկությունը, մասնավորապես բարձր ջերմաստիճանի դեպքում

Խիստ ցրտին ավելի լավ է օգտագործել ցածր մածուցիկությամբ յուղեր։

Արգելակներ

Հնարավորության դեպքում անհրաժեշտ է ստուգել արգելակման կոճղակները:

Արգելակման հեղուկը փոխարինվում է երկու տարին մեկ անգամ: Եթե այն օգտագործեք ավելի երկար, ապա այն կկորցնի իր հատկությունները:

Էլեկտրասարքավորումներ

Մարտկոցները, որպես կանոն, փոխարինվում են երեք տարին մեկ անգամ: Ընտրությանը մոտեցեք լրջորեն, քանի որ անորակ մարտկոցների հետևանքով կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ:

Անպայման ստուգեք այրման մոմերը և, անհրաժեշտության դեպքում, փոխարինեք դրանք:

Թափք

Ավտոմեքենայի թափքի համար փոշին, ցեխը, սառույցը, ձյունը, ճանապարհային քիմիկատները և ջերմաստիճանի անընդհատ տատանումներն  իսկական փորձություն են: Ձմռանը թափքի վրա առաջանում են միկրոճաքեր և սկսում է քայքայում: Այս պարագայում կփրկի հակաքայքայիչ մշակումը, որը կօգնի պահպանել լաքաներկային ծածկույթը և կպահպանի  Ձեր ավտոմեքենայի «թույլ» բաղադրիչների սկզբնական տեսքը:   

Եզրակացություն

Վերը նշվածից կարելի է անել հետևյալ եզրակացությունը: Ավտոմեքենայի նախապատրաստումը ձմռանը բավականին երկար և բարդ գործընթաց է: Այդ իսկ պատճառով` բարդություններից խուսափելու համար, այն պետք է սկսել նախապես:

Ժամանակին կատարելով բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ստուգում և փոխարինում, Դուք մաքսիմալ նվազեցնում եք ավտոմեքենայի խափանման հավանականությունը։ 

keyboard_arrow_up