Bosch մասնագետների հանձնարարականներն այրման մոմերի շահագործման համար
Որքան հաճախ պետք է փոխել ավտոպահեստամասը և ինչպես գտնել փոխարինման համար համապատասխան այրման մոմ
Այրման մոմերի փոխարինման ժամանակահատվածը սահմանում է շարժիչը արտադրող գործարանը: Իհարկե, այրման մոմի ծառայելու ժամկետի վրա ազդում են նաև արտաքին գործոնները, որոնք ոչ միշտ է կարելի կանխատեսել: Այդ իսկ պատճառով ավտոմեքենայի սեփականատիրոջ կամ սրահի կենտրոնի մասնագետի ցուցումով այրման մոմերը կարելի է փոխել արտադրող գործարանի կողմից նշված ժամկետից ավելի հաճախ:
Bosch այրման մոմերի ճիշտ ընտրության համար անհրաժեշտ է օգտվել Bosch այրման մոմերի օրիգինալ կատալոգից կամ Bosch ավտոպահեստամասերի էլեկտրոնային միասնական կատալոգից հետևյալ կայքում` http://www.bosch-automotive-catalog.com/ru/product-search: Երբեք չի կարելի հիմնել ընտրությունը պահեստամասի տեխնիկական տվյալների համեմատության կամ ոչ օրիգինալ աղբյուրներում առկա ինֆորմացիայի վրա, նույնիսկ եթե դրանք օնլայն-խանութների կամ այլ արտադրողների կատալոգներ են: Անհրաժեշտ է ստանալ մակնիշի, մոդելի, թողարկման տարեթվի և շարժիչի տեսակի մասին հավաստի տեղեկատվություն կոնկրետ օրիգինալ կատալոգից: Կարևոր է իմանալ, որ այրման մոմերի միայն ճիշտ ընտրության և տեղադրման դեպքում է երաշխավորվում շարժիչի մաքսիմալ արտադրողականությունը, տնտեսումն ու շահագործման անվտանգությունը:
Bosch բաղադրիչների առավելությունները
Bosch ընկերությունն արդեն 115 տարի է հանդիսանում է այրման մոմերի արտադրման համաշխարհային առաջատարը: 1902 թ. բարձր լարման մագնետոյի համար ստեղծված առաջին այրման մոմից մինչ այսօր ընկերությունը մշտապես կատարելագործում և մշակում է նոր տեխնոլոգիաներ այրման մոմերի արտադրման համար:
Bosch ընկերության լաբորատորիաները, կիրառելով նորարարարական տեխնոլոգիաներ, ամեն տարի մշակում և թեստավորում են հարյուրավոր նոր տեսակի մոմեր ինչպես մասայական արտադրության, անպես էլ մրցավազքային սերիաների համար` սկսած կիսապրոֆեսիոնալ մրցումներից մինչև տեխնիկապես կատարյալ ֆորմուլային սերիաներ: Հենց այստեղ են թեստավորվում լավագույն ինժեներային լուծումները, որպեսզի հետագայում անցնեն սերիական արտադրության: Այդ իսկ պատճառով, ընտրելով Bosch այրման մոմեր, գնորդը կարող է վստահ լինել արտադրանքի բարձր որակի և ապահովության վրա, որն անցել է բազմաթիվ փորձություններ ինչպես լաբորատորիաներում, այպես էլ մրցավազքային ուղիներում:
Նշանակություն չունի, թե որ գործարանում է արտադրվել այրման մոմը: Ընկերությունը թողարկում է այրման մոմեր իր արտադրական տարածքում աշխարհի տարբեր մասերում, սակայն Bosch ընկերության այրման մոմերի որակի բարձրագույն ստանդարտներն ընդհանուր են:
Ժամանակակից տեխնոլոգիաներ
Չնայած թվացյալ պարզությանը` այրման մոմը տեխնիկապես բարդ արտադրանք է: Շուկայի ընդանուր միտումն ուղղված է արտադրանքի չափերի փոքրացմանն ու շահագործման ժամկետի երկարացմանը: Bosch այրման մոմերի կմախքի մետաղը որակավորված է նիկելով, որը խոչընդոտում է քայքայումը: Կիրառվող տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս օգտագործել Bosch այրման մոմերը նաև գազով աշխատող ավտոմեքենաներում: Դիէլեկտրիկ հատկությունների բարձրացման և արտադրանքի ամրության համար Bosch-ն օգտագորոծում է КМ41 կերամիկա, որը համարվում է ամենակատարյալը այրման մոմերի շուկայում: Շրջանաձև լազերային զոդման տեխնոլոգիան (360о) հնարավորություն է տալիս ապահով ամրացնել թանկարժեք մետաղներից կազմված էլեկտրոդները և զգալիորեն մեծացնել այրման մոմերի շահագործման ժամկետները:
Բոշ սրահի մասնագետների հանձնարարականներն այրման մոմերի փոխարինման համար
Գոյություն ունեն մի քանի տիպիկ նշաններ, որոնք հուշում են այրման մոմերի անսարքության մասին
- շարժիչի աշխատանքի ժամանակ չափից բարձր թրթռոց,
- հզորության կորուստ և վատ քարշում,
- այրման բացթողումներ և սարքատախտակի վրա վառվող լամպ check engine
Սակայն թվարկված նշանները ոչ միայն կարող են կապված լինել այրման մոմերի անսարքության հետ: Հստակ կարող է որոշել միայն մասնագիտական դիագնոստիկան:
Մասնագետներն այրման մոմերի փոխարինման ժամանակ հետևում են գործողությունների հերթականությանը: Սկզբում ուշադիր զննում են շարժիչը` ընդանուր անսարքությունները բացահայտելւ նպատակով: Այնուհետև Տեխնիկական Սպասարկման Կայանի մասնագետը ստուգում է այրման համակարգի էլեկտրական լարերի ցանցը, անջատում է միացումները և գնահատում կոնտանկտների և լարերի վիճակը: Այնուհետև մասնագետը սեղմված օդի միջոցով հեռացնում է այրման մոմի տեղակայման տարածքում և մոմի հորում առկա կոպիտ աղտոտումները: Եվ միայն դրանից հետո կարելի է ապամոնտաժել հին բաղադրիչը: Դրանից հետո անհրաժեշտ է զննել այրման մոմը` շարժիչի անսարքության նշանները բացահայտելու համար:
Նոր այրման մոմի տեղադրման ժամանակ պետք է լինել շատ կանոնակարգված: Կարևոր է հիշել, եթե այրման մոմն ընկել է կոշտ մակերևույթի վրա, ապա այն չի կարելի օգտագործել մեկուսիչի հնարավոր վնասման պատճառով: Նոր մոմը ձգվում է սկզբում ձեռքով, ապա դինամոմետրիկ բանալու օգնությամբ: Անհրաժեշտ է բանալու վրա նախապես հաստատել մոմի տուփի վրա կամ հատուկ սրահային ցուցումներում նշված ձգման անհրաժեշտ պահը:
Այրման մոմի փոխարինումը ոչ որակավորված մասնագետի կողմից հանգեցնում է տարածված սխալների, որոնք կարող են առաջացնել անդառնալի հետևանքներ: Օրինակ` կոպիտ մոնտաժման դեպքում, երբ մոմը նետում են մոմային հորի մեջ, կարող է խանգարվել էլեկտրոդների միջև բացվածքը: Առանց դինամոմետրիկ բանալու ձգումը հաճախ հանգեցնում է այրման մոմի մեկուսիչի ներքին վնասվածքի, ինչի հետևանքով այրման խցիկ են ներթափանցում կերամիկայի մասնիկներ:
Այրման մոմի տեղադրման գլխավոր վտանգը բլոկի գլխիկի պարույրի վնասումն է: Այդ դեպքում վարորդին սպասվում է բարդ և թանկարժեք վերանորոգում: Իսկ անմիջական ներարկմամբ ժամանակակից ավտոմեքենաներում այդպիսի նորոգումը պարզապես անհնար է` անհրաժեշտ կլինի գնել գլխիկի նոր բլոկ:
Բարձրավոլտ լարերի միացման ժամանակ հաճախ շփոթում են հերթականությունը, ինչը կարող է վնասել շարժիչի դետալները, այրել բաղադրիչները և նույնիսկ հանգեցնել հրդեհի:
Այրման մոմի փոխարինումը հեշտ գործընթաց չէ: Այդ իսկ պատճառով, եթե դուք վստահ չեք ձեր կամ մասնագետի որակավորման վրա, ապա այրման մոմի մասնագիտացված փոխարինման համար դիմեք Բոշ Ավտո Սրահ: