Անվադողերի շահագործում` oգտակար խորհուրդներ
Ո՞րն է ձմեռային և ամառային անվադողերի միջև եղած տարբերությունը
Գիտե՞ք արդյոք, որ ձյունապատ ճանապարհով ամառային ռեզինով 50 կմ/ժ արագությամբ ընթացող ավտոմեքենային անհրաժեշտ է 43 մետր տարածություն լիարժեք կանգ առնելու համար: Ձմեռային ռեզինով ընթացքի ժամանակ հեռավորությունը կրճատվում է մինչև 35 մետր` 7 մետրով ավելի քիչ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ամառային ռեզինը չի ապահովում անհրաժեշտ կցորդում ճանապարհի հետ 7°C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում: Հատուկ կաուչուկային խառնուրդի, առավել կոպիտ և, որպես կանոն, լրացուցիչ կտրվածքներով խորը պահպանաշերտի շնորհիվ, ձմեռային անվադողերն ապահովում են լավագույն կցորդում ճանապարհի մակերեսի հետ:
Համապատսխան անվադողերը ` անվտանգության երաշխիք ամբողջ տարվա համար
Ըստ վիճակագրության` ձմռանը վթարների ռիսկը 6 անգամ առավել է, քան ամռանը: Բացի այդ, վթարի դեպքում ապահովագրական ընկերությունները մեղքի մի մասը վերագրում են ավտոմեքենայի վարորդին, որը չի տեղադրել համապատասխան (մասնագրում նշված) անվադողեր: Այդ իսկ պատճառով, մինչև ավտոմեքենա նստելը, մշտապես գնահատեք եղանակային պայմանները` ժամանակին իրականացնելով անվադողերի փոխարինում:
Որքանո՞վ է կարևոր ճիշտ ճնշումն անվադողերում
Անվադողերը ոչ միայն ընդունում են ավտոմեքենայի ողջ զանգվածը, այլև կարևոր դեր է խաղում նրանցում առկա օդը: Անվադողերում ցածր ճնշման դեպքում անվտանգության սպառնալիքն աճում է յուրաքանչյուր ուղևորության հետ`
1․ Արգելակման ճանապարհը ոչ արդարացված երկար է
2․ Ավելորդ ջերմության արձակման հետևանքով կմեծանա անվադողերը վնասելու ռիսկը
3․ Ճոճման դիմադրության ավելացման հետ մեկտեղ ավելանում է վառելիքի օգտագործման ծավալը:
Ինչպես ճիշտ կատարել անվադողերի մաքրում
Օգտագործո՞ւմ եք արդյոք բարձր ճնշման մաքրիչ: Եթե այո, ապա այդ դեպքում անվադողերի մաքրմանը պետք է մոտենալ զգուշությամբ: Փոքր հեռավորության վրա օգտագործվող տաք ջրի ուղղորդված շիթը կարող է դառնալ նշանակալի վնասվածքների պատճառ, քանի որ նրա ազդեցության հետևանքով առաջացած ճնշումը բերում է անվադողերի նյութի ջերմաստիճանի ավելացման և ռեզինի վրա ոչ մեծ փուչիկների առաջացման պատճառ, որը բացասաբար է անդրադառնում նրա որակի վրա:
Անվադողերի մաքրման կարևոր դրույթներ
1․ Անվադողի և ատրճանակի վերջույթի միջև հեռավորությունը պետք է լինի 20 սմ-ից ոչ ավել:
2․ Ուղղորդված շիթի փոխարեն օգտագործեք լայն շիթ:
3․ Նոյնիսկ անանցանելի աղտոտվածության դեպքում երբեք մի ուղղեք շիթը մեկ կետի վրա, դրա փոխարեն մշտապես տեղափոխեք այն:
Ե՞րբ է անհրաժետ փոխել անվադողերը
Անհրաժեշտ է հաշվի առնել երեք կարևոր գործոն` անվադողերի տարիքը, պահպանաշերտի խորությունն ու հնարավոր վնասվածքները: Մի՛ մոռացեք, որ օրենքով թույլատրելի պահպանաշերտի խորությունը կազմում է 1,6 մմ: Հանձնարարականներ. ամառային անվադողերի փոխարինումն անհրաժեշտ է կատարել պահպանաշերտի խորության մինչև 3 մմ նվազման դեպքում: Ձմեռային անվադողերի պարագայում պահպանաշերտի մինիմալ թույլատրելի խորությունը կազմում է 4մմ: Եթե անվադողերի տարիքը կազմում է 10 տարուց ավելի, նրանք ենթակա են փոխարինման նույնիսկ այն դեպքում, երբ պաշտպանաշերտի խորությունն ունի սահմանված ցուցանիշը: Անվադողի տարիքը կարելի է որոշել` նայելով նրա վրա առկա քառանիշ DOT-համարը: Վերջին երկու թվերը նշանակում են տարին, իսկ առաջին երկուսը` արտադրման շաբաթը:
Ստուգման գործընքացի հանձնարարականներ
Ամառային անվադողերի համար. դրեք նվազագույնը 2 ռուբլիանոց կոպեկ այն ուղղությամբ, որտեղ սկսվում է 2 թիվը այն ճեղքի մեջ, որն ունի առավել քիչ խորություն: Եթե թվի վերին հատվածն ամբողջությամբ տեսանելի է , անվադողը ենթակա է փոխարինման:
Ինչպե՞ս ճիշտ պահել անվադողերը
Եկավ ձմեռը, և դուք նորից չգիտեք ինչ անել ամառային անվադողերի հետ: Խնդրի լուծման հնարավոր տարբերակ է տանել դրանք Տեխնիկական Սպասարկման Կայան: Մենք ուրախ կլինենք պատասխանել անվադողերի սպասարկման հետ կապված յուրաքանչյուր հարցի: Եթե դուք մտադրված եք պահել անվադողերը տանը, կարևոր է հաշվի առնել հետևյալ պահերը`
1․ Անվադողերի պահպանման իդեալական պայմաններ` չոր, մութ, սառը և չափավոր օդափոխվող տարածք:
2․ Անվադողերը կարող են պահվել կախված, դասավորված ուղիղ կամ հորիզոնական դիրքով:
3․ Առանց շրջանակի անվադողերը միշտ պահվում են կանգնած դիրքով: