Ստարտ-Ստոպ համակարգի պրոֆեսիոնալ նորոգում և տեխնիկական սպասարկում
Եթե Ձեր ավտոմեքենայի Ստարտ-Ստոպ համակարգում առաջացել են խնդիրներ (նույնիսկ եթե այն շարքից դուրս է եկել),էլեկտրոնային համակարգի մեր մասնագետները կստիպեն նրան նորից աշխատել.
- Անսարքությունների մասնագիտացված և համակարգային որոնում
- Ստարտ-Ստոպ համակարգի համար օրիգինալ պահեստամասեր
- Փորձարկման բարձրորակ սարքավորումներ և սարքավորումներ տեխնիկական սպասարկման կայանների համար:
Որակյալ օրիգինալ պահեստամասեր
Նոր օժանդակ համակարգերի և հարմարավետության համակարգերի հայտնվելու հետ մեկտեղ կարիք կլինի ժամանակակից ավտոմեքենաների լրացուցիչ հզորության ավելացման: Ինչը մեծ փորձություն է ակումուլյատորի համար, որն արդեն ծանրաբեռնված է նորագույն ավտոմեքենաների Ստարտ-Ստոպ համակարգի էներգիայի հսկայական ծավալով: Ձեր ավտոմեքենայի ապահով գործունեությունն ապահովելու համար` Բոշ Ավտո Սրահի մասնագետներն ունեն Ստարտ-Ստոպ համակարգի հատուկ բաղադրիչների լայն տեսականի և Bosch դիագնոստիկ սարքավորումներ` ստարտերից մինչև գեներատոր և տվիչներ:
Ինչո՞ւ Բոշ Ավտո Սրահ
Չնայած նրան, որ Ստարտ-Ստոպ համակարգի աշխատանքը հիմնված է պարզ և արդյունավետ սկզբունքի վրա, նրա` շարքից դուրս գալու հետևանքով կկանգնի Ձեր ավտոմեքենան: Այդ դեպքում մոտեցրեք ավտոմեքենան Բոշ Ավտո Սրահ, որտեղ մեր մասնագետները ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների շնորհիվ կիրականացնեն անսարքության որոնում և անհրաժեշտության դեպքում կնորոգեն այն: Պրոֆեսիոնալ և մաքսիմալ արագ. որպեսզի վերադառնաք ճանապարհ CO2 արտանետումների 15% կրճատումով և նվազեցնեք քաղաքում վառելիքի օգտագործման ծավալը:
Մասնագետի խորհուրդը
Նոր սերնդի ավտոմեքենաները համալրված են ավելի շատ քանակությամբ էլեկտրական սարքավորումներով, օրինակ` Ստարտ-Ստոպ համակարգով: Որքան այն շատ է, այնքան մեծ է էլեկտասնուցման և ավտոմեքենայի շարժման համար անհրաժեշտ էներգիայի ծավալը: Խորհուրդ` եթե Ձեր ավտոմեքենայում առկա են հարմարավետությունն ապահովող համակարգեր, մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել միայն շահագործման ավելի երկար ժամկետ ունեցող և ավելի տարողունակ Bosch բարձրորակ ակումուլյատորներ:
Աղբյուր՝ www.boschcarservice.com