INA

INA

 www.ina.de

INA ընկերությունը հիմնադրվել է Գերմանիայում 1946թ և այսօր Luk և Fag ընկերությունների հետ միասին Schaeffler Group-ի կազմում է: Ընկերությունը մասնագիտացել է առանցքակալների, փականների շարժակների հիդրավլիկ և մեխանիկական էլեմենտների արտադրության վրա և հանդիսանում է համաշխարհային  ավտոարտադրողների համար պահեստամասերի մատակարար: Հանդիսանում է  Mercedes-Benz, Peugeot, Audi/VW, ինչպես նաև Renault, Opel և մի շարք այլ կոնցեռների պաշտոնական մատակարար: Ունի աշխարհում ամենպահանջկոտը համարվող Toyota կորպորացիայի սերտիֆիկատ:

Փականների հիդրավլիկ և մեխանիկական շարժակների ոլորտում INA-ն հանդիսանում է համաշխարհային առաջատար արտադրող: Իր ողջ պատմության ընթացքում INA-ն գրանցել է ավելի քան 6 300 պատենտ: Ապրանքների ստեղծման և արտադրման ժամանակ INA-ն օգտագործում է ամենաժամանակակից նյութերն ու տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ INA-ի առանցքակալներն ու այլ ապրանքներն առանձնանում են բարձր որակով և ապահովությամբ: Մինչ շուկայում հայտնվելը` INA-ի ողջ արտադրանքը մանրակրկիտ թեստավորվում է: Ընկերության արտադրական սարքավորումները տեղակայված են աշխարհի ինդուստրիալ պետություններում տեղակայված  ավելի քան 35 գործարաններում:

INA ընկերության աշխատակիցների քանակը 28000 է, որոնցից 7000 մարդ աշխատում է Herzogenaurach, Central Franconia-ում գտնվող գլխավոր օֆիսում: Ընկերության ողջ տեսականին համապատասխանում է TUV/ISO որակի համակարգի պահանջներին, ինչը հաստատված է համապատասխան եվրոպական սերտիֆիկատներով:

INA ապրանքների շրջանում կարելի է գտնել հրիչներ, առանցքակալներ, շարժափոկեր, գեներատորների շարժանվակներ, գլանիկներ, հիդրոհրիչներ և այլն: Ավտոսիրողները նշում են բացարձակապես բոլոր ապրանքների բարձր որակը:

Ապրանքատեսականի`

  • ГРМ  շարժափոկի  և օժանդակ սարքավորումների անվիկներ,
  • INA OAP` գեներատորի շարժանվակներ,
  • INA KIT` ГРМ շարժափոկի անվիկների հավաքածուներ,
  • INA KIT WP` ГРМ շարժափոկի բաղադրիչների հավաքածուներ ջրային պոմպով,
  • INA FEAD KIT` օժանդակ սարքավորումների շարժափոկերի հավաքածուներ,
  • INA ChainDrive KIT` շղթայական շարժակի հավաքածուներ,
  • INA Camshaft KIT ` բաշխիչ գլանի հավաքածուներ:

keyboard_arrow_up