Բենզինային ներարկման մասին հետաքրքիր և կարևոր ինֆորմացիա

Այսօր մենք կտեղափոխվենք արխիվ, որպեսզի հավաքենք անմիջական բենզինային ներարկման մասին հետաքրքիր և կարևոր ինֆորմացիա: Չէ որ այն Bosсh ընկերության հայտնագործությունն է:
Իսկ ամեն ինչ սկսվեց ուղիղ 70 տարի առաջ: Bosсh ինժեներները ստեղծեցին հեղափոխական համակարգ, ինչի միջոցով օդային խառնուրդը անցնում էր անմիջապես այրման խցիկ փոշիացված վիճակում:
Այս հայտնագործությունն առաջին անգամ փորձեց կիրառել գերմանական ոչ մեծ Gutbrod ընկերությունն իր թեթև մարդատար Superior ավտոմեքենայում:
1954 թ. խոշոր ավտոարտադրողները նույնպես սկսեցին լուրջ վերաբերվել այս հայտնագործությանը:Այն սկսեցին կիրառել Mercedes-Benz SL300 շարժիչում:
Այդ պահից ի վեր բենզինային ներարկիչը անցավ մասայական օգտագործման: Ամեն տարի Bosch-ը կատարելագործում էր այս տեխնելոգիան:
Օրինակ` գիտության և տեխնիկայի զարգացման հետ մեկտեղ ինժեկտորներում անցքեր ստանալու համար սկսեց օգտագործվել լազերը: Դա թույլ տվեց հասնել խառնուրդի գոյացման հստակության, ավելացավ բենզինի այրման արդյունավետությունը և նվազեց արտանետումների քանակը: Ի դեպ այս նորարարության համար 2013թ. Bosch-ը ստացավ գիտության ոլորտում առաջընթաց ունենալու համար Գերմանիայում հեղինակավոր German Future Prize մրցանակը:

keyboard_arrow_up