Bosch Ultra White հալոգենային լամպեր ներքին լուսավորման համար

  • Հալոգենային լամպերի նոր տեսականին քսենոնային լամպերի լույսը նմանակող գրավիչ գնով հրաշալի լուծում է
  • Bosch Ultra White-ը տալիս է քսենոնային երանգով հաճելի սպիտակ լույս
  • Լուսարձակումը 30%-ով ավելի բարձր է, քան սովորական հալոգենային լամպերինը
  • Հասանելի են H1, H4 և H7 մոդելները

Bosch-ը ներկայացրել է ներքին լուսավորման համար Ultra White 4 200 K լամպերի հավաքածուն: H1, H4 և H7 մոդելների լուսարձակումը 30%-ով ավելի բարձր է, քան սովորական հալոգենային լամպերինը: Ultra White 4 200 K տալիս են քսենոնային երանգով հաճելի սպիտակ լույս և նախատեսված են հալոգենային լամպերով կոմպլեկտավորված ավտոմեքենաների համար:

Հալոգենային լամպերը քաջ հայտնի են լուսատեխնիկայի շուկայում և դարձել են ճանաչված որպես շահագործման երկար ժամկետով վառ լույսի տնտեսող աղբյուր: Լամպերը պատրաստվում են կվարցային ապակուց, որը չափազանց կայուն է բարձր ջերմաստիճանի և քիմիական նյութերի նկատմամբ: Հալոգենի գոլորշիով լցված լամպի ներսում գտնվում է շիկացման պարույրը: Այդպիսի կառուցվածքի շնորհիվ հալոգենային լամպերն ապահովում են վառ լուսավորություն էներգիայի քիչ ծախսի պայմաններում: Նրանք ունեն նոմինալ հզորություն մինչև 55Վտ և օպտիմալ լուսարձակում 15-22լմ/Վտ: H1, H4 և H7 տեսակի ցոկոլներն առավել տարածված են:

Bosch Ultra White նոր մոդելն ունի հրաշալի լուսատվություն, որի միջոցով լույսն ավելի լավ է արտացոլվում ճանապարհային նշաններից և նշագծումներից, ինչը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել արգելքները: Լամպերն ունեն հաճելի սպիտակ գույն քսենոնային լուսավորման երանգով: Նրանց հետ վարորդն իրեն զգում է առավել հանգիստ և վստահ օրվա մութ ժամերին:

Կարևոր է նաև հալոգենային լամպերի տեղադրումն ու փոխարինումը, քանի որ նույնիսկ նրա մակերեսի աննշան աղտոտումը կարող է հանգեցնել բուն անոթում ջերմաստիճանի տարածման և լույսի հոսքի անկայունության, որը կբերի էլեմենտի անսարքության: Խորհուրդ է տրվում հալոգենային լամպերի տեղադրումն ու փոխարինումն իրականացնել ավտոտեխսպասարկման կենտրոններում: Սակայն եթե չկա նման հնարավորություն, ապա խոսափեք մաշկի և լամպի մակերեսի անմիջական շփումից` մոնտաժի համար անհրաժեշտ է մաքուր անձեռոցիկ կամ ձեռնոցներ:

Աղբյուր՝ www.bosch-automotive.com

keyboard_arrow_up