Առանց կոնտակտի ստենդ Bosch FWA 9000 անվադողերի տեղադրման անկյունները կարգավորելու համար

Չափումների արագություն և հստակություն նորարարական եռաչափ տեխնոլոգիայով

  • Նորարարական եռաչափ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կատարել չափումներ և հաշվարկներ մի քանի վայրկյանների ընթացքում

  • Պարամետրերի չափման առանց կոնտակտի մեթոդը պաշտպանում է սկավառակներն ու անվադողերը հնարավոր վնասվածքներից
  • Ստենդը համալրված է Smart Align ծրագրային երաշխիքով` նոր ինտուիտիվ օգտատերի ինտերֆեյսով

Bosch ընկերությունը շուկայում ներկայացնում է անվադողերի տեղադրման FWA 9000 անկյունների կարգավորման նոր բարձր տեխնոլոգիայով առանց կոնտակտի ստենդը: Նորարարական եռաչափ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս արագ և հստակ կատարել չափումներ բոլոր չորս անիվների համար, հաշվարկել կազմալուծման նշանակությունը և միացումը մի քանի վայրկյաններում: Ստենդը նախատեսված է ծանրաբեռնվածությամբ աշխատող ավտոսպասարկման կայանների համար, միևնույն ժամանակ չի պահանջում լրացուցիչ տարածք` այն կարելի է տեղադրել ավտոմեքենայի ընդունման կետում, իսկ ազատ տարածքն օգտագործել լուսարձակների լույսի և կրուիզ հսկողության կարգավորման համար: 

Ստենդի չափման համակարգը յուրաքանչյուր անիվի համար կազմված է երկու ստերեոխցիկներից, լազերային պրոյեկտորից և ավտոմեքենայի դիրքավորման համակարգից: Լազերային պրոյեկտորը գեներացիայի է ենթարկում անիվի և թափքի 4000 կետ: Երկու ստերեոխցիկների միջոցով պատկերը փոխանցվում է ծավալային (3D) մոդելի վերադասավորում իրականացնող համակարգ: 3D մոդելի մշակման ալգորիթմը հաշվարկում է անիվների տեղադրման երկրաչափությունը և նրանց փոխադարձ դասավորվածությունը: Այդ իսկ պատճառով բացառվում է սկավառակների, անվադողերի վնասումը, գլխիկների տեղադրման սխալները: FWA 9000 ստենդն ավտոմատ որոշում է ավտոմեքենայի շարժումը և նշում է առաջնային չափումները: Այն հեշտ է կառավարել հեռակառավարման վահանակի միջոցով: 

Ստենդը համալրված է Smart Align ծրագրով նոր ինտուիտիվ օգտատերի ինտերֆեյսով: Այն թույլ է տալիս իրականացնել չափումներ երեք տարբերակով` ստանդարտ չափումներ, Smart Test (կազմալուծման և միացման արագ չափում) և կամայական չափումներ (ընտրված չափորոշիչների ցուցադրում): Smart Link-ի ադապտերը թույլ է տալիս արագ և հեշտությամբ կարգավորել համակարգը յուրաքանչյուր անիվի բազայի հիման վրա: Կազմալուծման և միացման նշանակությունը ցուցադրվում է նաև ավտոմեքենայի բարձր դիրքի դեպքում արագ և հեշտ կարգավորման համար, իսկ արդյունքները կարելի է համեմատել թեստային նշանակության հետ:

FWA 9000 ստենդն ապահովում է ավտոմեքենայի բոլոր անիվների համար արդյունքների ստացում և մշակում մի քանի վայրկյանների ընթացքում: Սա առավել օպտիմալ տարբերակ է մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատող ավտետեխսպասարկման կայանների համար, որը թույլ է տալիս կրճատել հաճախորդների սպասարկման ժամանակը և ապահովել կայանների բարձր արտադրողականությունը: 

Աղբյուր՝  www.bosch-automotive.com

keyboard_arrow_up