Bosch ընկերության ժամանակակից առաջարկներն այրման մոմերի ոլորտում
- Հիմնվելով սեփական մշակումների վրա` Bosch-ը ստեղծում է ինչպես դասական կառուցվածքով, այնպես էլ թանկարժեք մետաղների հիմքով բարձր արդյունավետությամբ այրման մոմեր
- Bosch-ում ստեղծված տեխնոլոգիաները թույլ են տալիս զգալիորեն բարձրացնել այրման մոմերի ապահովությունը և բնութագրերը:
- Bosch այրման մոմերի բազմամյա փորձը թույլ է տալիս առաջարկել լավագույն որակի արտադրանք
1902թ. Bosch ընկերությունն առաջին անգամ ներկայացրեց բարձր լարվածությամբ մագնետոյի հետ այրման մոմով միացված ավտոմոբիլային այրման համակարգը: Այսօր Bosch-ն ապահովում է ավտոպարկի ավելի քան 90%: Տվյալ արտադրանքի ծավալը մեկ տարում հասնում է հարյուր մլն-ի: Արտադրությունը կազմակերպված է հինգ արտադրամասերում տարբեր երկրներում: Bosch այրման մոմերով համալրվում են ոչ միայն սերիական, այլև մրցավազքի համար նախատեսված ավտոմեքենաները: Ընկերության արտադրանքն օգնում է շահել ավտոմոբիլային մրցավազքեր ամբողջ աշխարհում` սիրողական մրցավազքերիվ մինչև ֆորմուլային սերիաներ: Տրանսպորտային միջոցների առաջատար ավտոարտադրողներն օգտագործում են Bosch այրման մոմերը որպես օրիգինալ ապրանք:
Նոր տեխնոլոգիաներ և նյութեր
Ժամանակակից շարժիչներն աշխատում են շատ բարձր ջերմաստիճաններով այրման խցիկներում, և այրման մոմերն ունենում են գերբարձր ծանրաբեռնվածություն: Էլեկտրոդներն ավելի արագ են մաշվում, իսկ սրահի սպասարկման ընդմիջումներն ավելանում են, ինչն անհրաժեշտ է փոխհատուցել օգտագործելով ավելի ջերմակայուն նյութեր: Այսօր Bosch այրման մոմերում օգտագործվում են պլատինե, տիտանե, իրիդիումի և արծաթի համաձուլվածքներ:
Ազնիվ մետաղների օգտագործման շնորհիվ զգալիորեն փոխվում են շահագործման բնութագորերը: Այսպես, բարձր տեխնոլոգիայով Bosch այրման մոմերի համար բնութագրական է ժանգոտման և կայծային էրոզիայի հանդեպ բարձր կայունությունը: Սա թույլ է տալիս զգալիորեն մեծացնել փոխարինման ընդմիջումները, որը կարող է գերազանցել 100 հազար կմ.:
Մոմեր անմիջական ներարկման համակարգի համար
Անմիջական ներարկման համակարգի առանձնահատկություններով թելադրված` Bosch-ի առաջադեմ լուծումներից մեկն ուղղված կողային էլեկտրոդն է: Խցիկում խառնուրդի ապահով բռնկումը հնարավոր է դառնում ուղղված կողային էլեկտրոդով այրման մոմերի հատկությունների շնորհիվ: Արտադրողական խիստ սահմանները, ժամանակակից չափող սարքերը և, իհարկե, ավոարտադրման ոլորտի հետ խիստ համագործակցությունն ապահովում են կողային էլեկտրոդի օպտիմալ դիրքը:
Bosch այրման մոմերի ժամանակակից տեսականին
Bosch ընկերությունն արտադրում է այրման մոմեր ցանկացած տեսակի շարժիչների համար` հաշվի առնելով ավտոարտադրողների պահանջներն ու ընկերության նորագույն մշակումերը:
Bosch ստանդարտ հոսքագծի մոմերը մաքսիմալ ունիվերսալ են: Պղնձե հիմնամասը գտնվում է մաշվածության և ժանգոտելու հանդեպ կայուն քրոմոնիկելային պատյանում: Bosch ստանդարտ մոմերը համապատասխանում են գործարանային կոպլեկտավորման բոլոր պահանջներին և թույլ են տալիս ստանալ շարժիչի աշխատանքի բարձր ցուցանիշներ շահագործման ցանկացած պայմաններում:
Իտրիումով Bosch այրման մոմերն աչքի են ընկնում բարձր ապահովությամբ: Նման մետաղի համաձուլվածքը բարձրացնում է այրման ապահովոթյունն ու այրման մոմերի մաշվածության հանդեպ կայուությունը:
Ազնիվ մետաղներով Bosch այրման մոմերն ապահովում են առաջնակարգ արտադրողականություն և միաժամանակ աչքի են ընկնում բարձր ապահովությամբ: Պլատինումն ունի ամենացածր էլեկտրո և ջերմահաղորդում: Բացի դա, այն զգալիորեն կայում է ժանգոտման հանդեպ, դրա շնորհիվ պլատինե մոմերն ունեն շահագործման երկար ժամկետ: Երկակի պլատինե տեխնոլոգիան , երբ տվյալ ազնիվ մետաղն օգտագործվում է կենտրոնական և կողային էլեկտրոդում, ավելի մեծացնում է մոմի ռեսուրսը:
Bosch Super 4 հոսքագիծը նախատեսված է հին ավտոպարկի համար: Այն ավելացնում է շարժիչի արտադրողականությունը մեկ էլեկտրոդի փոխարեն չորս կողային էլեկտրոդների հաշվին: Հզոր լիցքաթափմամբ բարձր արտադրողականությամբ այրման մոմերը թույլ են տալիս ստանալ խառնուրդի այրման ավելի բարձր բնութագրեր: Քրոմոնիկելային ձուլվածքով չորս կողային էլեկտրոդով կառուցվածքը մեծացնում է մոմերի ապահովությունը և նվազեցնում այրման բացթողման հնարավորությունը, քանի որ մաշվածությունը հավասարաչափ է բաշխվում էլեկտրոդների միջև:
Bosch Silver և Silver Plus հոսքագծի մոմերը նախատեսված են շահագործման ծանր պայմանների և բարձր ջերմային ծանրաբեռնվածության համար, որոնք բնութագրական են ավտոսպորտի համար: Կենտրոնական էլեկտրոդի շնորհիվ մոմերը ստանում են ջերմային բարձր հատկանիշներ և քիմիական ազդեցությունների հանդեպ բարձր դիմադրողականություն:
Պտուտակավոր միացումով նոր տեսակի այրման մոմեր
Պտուտակավոր միացումով Bosch այրման մոմերում պտուտակը ոչ ծայրակալի, ոչ SAE տեսակի պտուտակամերի ձևով է, այլ «բաժակի» տեսքով: Տվյալ կառուցվածքը թույլ է տվել երկարացնել մեկուսիչը մոտ 8 մմ-ով` միևնույն ժամանակ պահպանելով այրման մոմի նախկին երկարությունը: Երկարացված մեկուսիչի շնորհիվ հնարավոր է լինում ապահովել այրում գլաններում նույնիսկ աճող մաքսիմալ ճնշման պայմաններում:
Այրման մոմեր Pin to Pin
Այրման մոմերի այս տեսակն առանձնանում է պլատինե և իրիդիումային ձուլվածքով լրացուցիչ «ասեղաձև միացումների» առկայության շնորհիվ, որոնք գտնվում են կենտրոնական և կողային էլեկտրոդներում (տրամագիծը 0,8 և 0,6 մմ): «Pin to Pin» տեխնոլոգիայով ստեղծված Bosch այրման մոմերը թույլ են տալիս զգալիորեն երկարացնել շահագործման ժամկետը, ինչպես նաև անմիջական ներարկման համակարգերում ապահովել խառնուրդի վստահ բոցավառում:
Գազի վառելիքի համար ձևափոխված շարժիչների համար նախատեսված այրման մոմեր
Այն ավտոմեքենաների համար, որոնք ձևափոխվել են գազի վառելիքի համար պահանջվում են հատուկ այրման մոմեր, որոնք պետք է համապատասխանեն շարժիչի փոփոխված աշխատանքի պայմաններին: Գազի շարժիչների համար անհրաժեշտ են մոմեր, որոնք ունեն յուրահատուկ բնութագրեր, առաջին հերթին աղեղնակում առավել բարձր ճնշում: Բացի դա գազի օգտագործման դեպքում այրման խցիկներում առաջանում են առավել բարձր ջերմաստիճաններ: Տվյալ գործոնները հանգեցնում են էլեկտրոդների ավելի արագ մաշվածության: Bosch պլատինե իրիդիումային մոմերը հանդիսանում են օպտիմալ լուծում վերափոխված շարժիչների համար: Տվյալ մոմերն աչքի են ընկնում դիմացկունությամբ և քիմիական ազդեցությունների հանդեպ կայուն են:
Բարձր տեխնոլոգիայով բաղադրիչ, որը պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում
Շատ վարորդներ մոռանում են, որ այրման մոմերի սխալ ընտրությունն ու տեղադրումը բացասաբար են անդրադառնում շարժիչի հզորության , վառելիքի ծախսի, շարժիչի գործարկման արդյունավետության, գազերի արտանետումների վրա և նույնիսկ սխալ ընտրությունը կարող է շարքից հանել այրման համակարգի բաղադրիչները: Այդ իսկ պատճառով այրման մոմերի ընտրության ժամանակ անհրաժեշտ է օգտվել արտադրողի միայն օրիգինալ կատալոգներից և առաջնորդվել կոնկրետ շարժիչի համար նախատեսված ցուցումներով:
Հաշվի առնելով ժամանակակից շարժիչների և առանձին բաղադրիչների բարդությունները` Bosch –ը խորհուրդ է տալիս մոմերի փոխարինման համար դիմել տեխնիկական սպասարկման մասնագիտացված կետեր: Սեփական ուժերով մոմի փոխարինման ժամանակ թույլ տված սխալները կարող են հանգեցնել մեկուսիչի վնասման, կորպուսի դեֆորմացիայի և մի շարք այլ անցանկալի երևույթների:
Հստակ ընտրել այրման մոմ, ձեռք բերել օրիգինալ Bosch արտադրանք և որակյալ փոխարինել բաղադրիչները հնարավոր է Bosch ավտո սրահում: