Bosch-ի վերլուծությունը: Վարորդներին օգնող համակարգերը շարունակում են ակտիվ զարգանալ

Կայանելու ընթացքում օգնող և էլեկտրոնային ավտոարգելակման համակարգերը պահանջվածության գագաթնակետում են

16.03.2018

  • Կայանելու ժամանակ օգնող համակարգերը ընդգրկվել  են ժամանակակից ավտոմեքենաների մեծամասնության ստանդարտ սարքավորումների ցուցակում
  • 2016 թ. Գերմանիայում գրանցված յուրաքանչյուր երրորդ նոր թեթև մարդատար ավտոմեքենայում առկա է ավտոմատ վթարային արգելակման համակարգ
  • Շարժման գծին հետևող համակարգով համալրված նոր ավտոմեքենաների քանակը կրկնակի ավելացել է Գերմանիայում
  • Մասնակի ավտոմատ վարելու առաջին ֆունկցիան հայտնվել է շուկայում խցանման ժամանակ շարժմանն օգնող համակարգի տեսքով
  • 2019թ. Bosch-ը կանխատեսում է շուկայում վարորդին օգնող համակարգերի շրջանառության ավելացում մինչև երկու մլրդ. եվրո:

Շտուտգարդ, Գերմանիա: Այն մարդիկ, ովքեր այսօր ձեռք են բերում նոր ավտոմեքենա, հետաքրքրված են վարորդին օգնող էլեկտրոնային համակարգերով: «Մոտ ժամանակներում էլեկտրոնային օգնականով ավտոմեքենա ունենալը կլինի նույնքան սովորական, որքան ռադիոընդունիչով և ESP-ով ավտոմեքենա ունենալը»,- մեկնաբանել է Bosch կառավարման անդամ դոկտոր Դիրկ Հոայզելը` հիմնվելով Bosch-ի կատարած վերլուծության վրա, որի համար հիմք են ծառայել 2016թ. գրանցված նոր ավտոմեքենաները: Վիճակագրության համաձայն` կայանելու ժամանակ օգնող համակարգերը , շարժման գծին հետևելը և էլեկտրոնային արգելակումը դառնում են առավել պահանջված: Կայանելու ժամանակ օգնող համակարգերը` սովորական տվիչներից մինչև ամբողջությամբ ավտոմատ օգնականը, համալրում են 2016թ. Գերմանիայում գրանցված  նոր ավտոմեքենաների 62 տոկոսը:Պահանջվածության չափանիշով երկրոդ հորիզոնականը գրավում են հարկադրական արգելակման համակարգերը, որոնք զգուշացնում են վարորդին բախման վտանգի մասին և նվազեցնում են արագությունը: Այսպես, 2016թ. գրանցված յուրաքանչյուր երրորդ ավտոմեքենան (38 %) համալրված է եղել ավտոմատ արգելակման համակարգով: Երրորդ հորիզոնականում է գտնվում վարորդի վիճակը վերահսկող համակարգը: Նման սարքավորմամբ համալրված է նոր մարդատար ավտոմեքենաների 37 տոկոսը: Առավել արագ զարգանում է շարժման գծին հետևող համակարգերի պահանջարկը:

Վարորդին օգնող համակարգերն առավել հաճախ են մտնում ստանդարտ կոմպլեկտավորման մեջ

Կայանելու ժամանակ օգնող համակարգերը, հարկադրական արգելակումը և շարժման գծին հետևելն առավել պահանջված էլեկտրոնային օգնականներ են Գերմանիայում, ԱՄՆ-ում, Նիդերլադներում, Բելգիայում և Ֆրանսիայում: Կայանելու օգնականները Ֆրանսիայում նույնիսկ ավելի ճանաչված են, քան Գերմանիայում` 2016թ. գրանցված ավտոմեքենաների 67 տոկոսը համալրված է նման համակարգով: Բելգիայում և Նիդերլանդներում նոր ավտոմեքենաների 39 տոկոսն է համալրված վթարային հարկադրական արգելակման համակարգով:  Սա ամենաբարձր տոկոսն է Եվրոպայում: Bosch-ի վերլուծական հետազոտության մեջ են ներառվել առաջին անգամ Իտալիան և Ռուսաստանը: Այս երկրներում վարորդին օգնող համակարգերի պահանջարկը շատ չէ այլ երկրների հետ համեմատ: Այնուամենայնիվ, 2016թ. Իտալիայում գրանցված նոր ավտոմեքենաների 18 տոկոսն է համալրված վարորդին օգնող համակարգերով: Ռուսաստանում այդպիսի մեքենաների թիվը կազմում է 6 տոկոս:

Bosch-ը զարգանում է վարորդին օգնող համակարգերի շուկայից ավելի արագ

Էլեկտրոնային համակարգերն օգնում են վարորդին դժվար և կրիտիկական իրավիճակներում: Նման օգնականները կարևոր քայլ են ապագայում առանց սթրեսի և վթարների երթևեկության համար: Եթե Գերմանիայում բոլոր ավտոմեքենաների վրա տեղադրված լինի ավտոմատ էլեկրոնային արգելակման համակարգ, ապա այն թույլ կտա խուսափել մինչև 72 տոկոս ճանապարհա-տրանսպորտային պատահարներից: Վթարային արգելակման համակարգով ավտոմեքենաների թիվը ավելանում է: Շուկան արդեն մեծացել է 20 տոկոսով, սակայն Bosch-ն աճում է ավելի արագ: 2019թ. վարորդին օգնող համակարգերի ուղղությամբ վաճառքը  կգերազանցի երկու մլրդ. ցուցանիշը: Նախորդ ցուցանիշը մեկ մլրդ. եվրո էր 2016թ.: Bosch-ի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մասնակի ավտոմատ վարելու,  խցանման ժամանակ շարժման օգնական առաջին ֆունկցիան արդեն ներկայացված է շուկայում: Նման էլեկտրոնային օգնականի գործունեությունը թույլ է տալիս ավտոմատ ռեժիմով կրկնել առջևում ընթացող ավտոմեքենայի շարժումները: Համակարգն ինքնուրույն շարժման մեջ է դնում ավտոմեքենան, ուժեղացնում է արագությունն ու կանգնեցնում այն, ինչպես նաև իրականացնում է մանևրում շարժման գծի սահմանում:

Bosch-ի վերլուծությունը հիմնված է 2016թ․ նոր թեթև մարդատար ավտոմեքենաների գրանցման ցուցանիշի վրա

2016թ. Գերմանիայում գրանցվել է 3,4մլն. նոր ավտոմեքենա: Հիմնվելով տրամադրված  ցուցանիշների վրա` Bosch-ը վերլուծել է թեթև մարդատար ավտոմեքենաների շուկայի բոլոր սեգմենտները: Վերլուծության արդյունքները ներկայացնում են սերիական մոդելների համալրումը վարորդին օգնող համակարգերով` որպես ստանդարտ կամ լրացուցիչ սարքավորում: Հետազոտությունը ցույց է տալիս նաև, թե համակարգերից որոնք են հասանելի շուկայում: Bosch-ը իրականացնում է շուկայում էլեկտրոնային օգնականների վերլուծություն սկսած 2013թ.:

Աղբյուր՝  www.bosch.ru

keyboard_arrow_up