Bosch նորարարությունները Automechanika Frankfurt 2018 Content ցուցահանդեսում
Թվային տեխնոլոգիաներ ավտոտեխսպասարկման շուկայի համար
- Սրահի սարքավորումների միավորում միասնական ցանցում` Bosch-ն ընդլայնում է լուծումների ցանկը:
- Ավտոտեխսպասարկման կայանների գործունեության օպտիմալացում` Connected Repair ծրագրային ապահովումն ամեն օր կանխարգելում է աշխատանքի կրկնապատկումը:
- Bosch DCI 700 նոր թեստային ստենդը թույլ է տալիս վերահսկել նորագույն ինժեկտորների աշխատաքային ցուցանիշները վնասակար արտանետումների Euro 5 և Euro 6 նորմերին համապատասխան:
- Esitronic 2.0 ծրագրային ապահովման առցանց տարբերակն առաջարկում է տեխնիկական խնդիրների լավագույն լուծումներ:
- Լրացված իրականության կիրառում սրահի մասնագետների ուսուցման ընթացքում:
Ցանցային տեխնոլոգիաների զարգացման, ավտոմատիզացման, վարորդին օգնող էլեկտրոնային համակարգերի, հիբրիդային ուժային կառույցների և էլեկտրոմոբիլների ի հայտ գալու հետ մեկտեղ ապագայում ավտոմոբիլային շուկայում սպասվում են կտրուկ փոփոխություններ: Bosch-ը ձգտում է գրավել առաջատար դիրքեր տվյալ գործընթացում: PwC աուդիտորական-խորհրդատվական ընկերության 2025թ. տվյալների համաձայն ավելի քան 470մլն ավտոմեքենաներում կներառվեն նոր թվային տեխնոլոգիաներ, ինչը կնպաստի մասնագիտացված ծրագրային ապահովման և տվյալների փոխանցման ծառայության շուկայի զգալի ընդլայնմանը: Bosch ընկերության տաղավարը Automechanika 2018 ցուցահանդեսում նվիրված է այնպիսի լուծումներին, որոնք թույլ կտան զարգացնել հաջողությունը նոր պայմաններում:
Նոր Bosch DCI 700 ստենդը դիզելային ինժեկտորների համար
Վնասակար արտանետումների մակարդակին ներկայացվող ավելի կտրուկ պահանջների պայմաններում ստանում է կրիտիկական կարևորություն Common Rail ժամանակակից դիզելային շարժիչներում ներարկման համակարգի ինժեկտորների աշխատանքի ճշգրտությունը: Bosch-ը Automechanika 2018 ցուցահանդեսում ներկայացնում է DCI 700 նոր թեստային ստենդը , որը համալրված է չափման համակարգով ամենաժամանակակից տեխնոլոգիաների աջակցությամբ, որոնք ինտեգրված են դիզելային ինժեկտորների կառուցվածքում: Այսպես, DCI 700 թեստային ստենդը թույլ է տալիս աշխատել NCC (Needle Closing Control) և VCC (Valve Closing Control) տեխնոլոգիայով ինժեկտորների հետ: NCC կամ VCC ինժեկտորներում կառավարման էլեկտրոնային ուրվագիծն ապահովում է ներարկման չափի հստակություն ծառայության ողջ ընթացքում, ինչի շնորհիվ վնասակար արտանետումների մակարդակը համապատասխանում է նորմերին: Նոր DCI 700 ստենդը թույլ է տալիս ստուգել ինչպես թեթև մարդատար, այնպես էլ կոմերցիոն ավտոմեքենաների շարժիչների ինժեկտորների վիճակը:
Նորոգման լավագույն լուծման որոնում Esitronic 2.0 Online օգնության միջոցով
Esitronic 2.0 ծրագրային ապահովումն ամբողջական ինֆորմացիոն լուծում է շուկայում ներկայացված գրեթե ցանկացած մակնիշի ավտոմեքենաների արդյունավետ և պրոֆեսիոնալ նորոգման համար: Ֆրակֆուրտի Automechanika ցուցահանդեսում Bosch-ը ներկայացնում է Esitronic 2.0 Online նոր տարբերակը:
Ծրագրային ապահովությունն իր մեջ ներառում է «Նախկին նորոգումների փորձը» (EBR), որն ընդգրկում է ինֆորմացիա նմանատիպ անսարքությունների մասին: Տվյալների բազայում պահվում են տեխնիկական խնդիրների լուծման ավելի քան 750 000 մեթոդներ: Ինչի շնորհիվ դիագնոստիկայի ժամանակ համապատասխան նշանների ի հայտ գալու դեպքում, համակարգն ավտոմատ կերպով առաջարկում է լուծումներ` հիմնվելով նախկին փորձի վրա, որը ստուգված է Bosch մասնագետների կողմից, և ստացել է բարձր գնահատական օգտատերերի կողմից:
Esitronic 2.0 Online նոր տարբերակի գլխավոր առանձնահատկությունն անմիջական հասանելիությունն է դեպի ցանկացած ինֆորմացիա ազատ տեքստային որոնման օգնությամբ: Այսպես, որոնման տող կարող է հանդիսանալ անսարքության նշանը, սխալի կոդը կամ տրանսպորտային միջոցի հանգույցը: Որոնման ընդլայնված համակարգը թույլ է տալիս ներմուծել լրացուցիչ ցուցանիշներ, օրինակ` մակնիշը, շարժիչի կամ հանգույցի տեսակը:
Ծրագրային ապահովման գյուտարարներն օպտիմալացրել են էջերի բացման ժամանակը , որպեսզի ապահովեն ինֆորմացիայի մաքսիմալ օպերատիվ հասանելիություն:
Կոմպակտ և ունիվերսալ` դիագնոստիկ թեստեր KTS 250
Esitronic ծրագրային ապահովումը հանդիսանում է կենտրոնական էլեմենտ KTS 250 նոր կոմպակտ դիագնոստիկ թեստերում: Այն անթերի համապատասխանում է ոչ մեծ ավտոսրահներին կամ կարող է ծառայել որպես լրացուցիչ մոբիլային սարք խոշոր կենտրոնների համար: Սարքի տվյալների բազան ներառում է մոտ 150 ավտոմոբիլային մակնիշներ և կարող է ավտոմատ կերպով հայտնաբերել մոդելը ավտոմեքենայի VIN համարի միջոցով:
Ցանցային միացման շնորհիվ կրկնակի աշխատանքի կանխարգելում
Bosch Connected Repair-ը ծրագրային ապահովում է, որը միավորում է արհեստանոցի սարքավորումները միասնական ցանցում: Այն թույլ է տալիս կառավարել սպասարկման արձանագրությունները, պահպանել հաճախորդների հետ շփման պատմությունը և ստեղծել տվյալների միասնական բազա, որոնք հասանելի կլինեն միացված բոլոր սարքավորումների համար: Սա նշանակում է, որ մեկ անգամ վերանորոգման համար ներկայացված ավտոմեքենան բավական է ճանաչել մեկ անգամ և չգրանցել այն յուրաքանչյուր սարքի վրա առանձին: Սա թույլ է տալիս ցանկացած ավտոմեքենայի սպասարկման համար տնտեսել մինչև 10 րոպե ժամանակ: Ինչպես նաև բոլոր հաշվետվությունները, մեկնաբանություններն ու պատկերները թվային տեսքով պահպանվում եմ արխիվում և կարող են արագ օգտագործվել ցանկացած ժամանակ:
Տեսախցիկների և տվիչների արագ կարգավորում և ստուգում
Ամեն օր աճում է ավտոմեքենաների քանակը, որոնք համալրված են վարորդին օգնող համակարգերով: Bosch-ը ստեղծում է ապարատային և ծրագրային լուծումներ տվիչների և տեսախցիկների կարգավորման համար, օրինակ` դիմապակին փոխարինելուց հետո: Կարգավորումն իրականանում է Esitronic ծրագրային ապահովման հսկողությամբ
Պրոֆեսիոնալ թրենինգներ ավելացված իրականության հիմքով
Bosch-ն առաջին անգամ օգտագործում է ավելացված իրականության հիմքով նորարարական տեխնոլոգիան իրենց թրենինգներում: Ֆրանկֆուրտի Automechanika ցուցահանդեսում Bosch-ը կազմակերպում է թրենինգներ հիբրիդային ավտոմեքենաների էլեկտրական համակարգերի բարձրավոլտ բաղադրիչների գծով ` կիրառելով AR տեխնոլոգիան:
Հատուկ նոր ֆորմատի համար Bosch-ը ստեղծել է լրացուցիչ իրականության հատուկ հարթակ: Հարթակը թույլ է տալիս ստեղծել նոր տեսակի հավելվածներ ցանկացած մոբիլային սարքավորման համար:
Մոբիլային սարքավորման տեսախցիկն ակտիվացնելով հատուկ հավելվածի միջոցով և մոտեցնելով AR ֆորմատով ինֆորմացիա պարունակող դաշտ` օգտատերը կարող է տեսնել բացատրություններ, 3D օբյեկտներ կամ վիդեոհոլովակներ, որոնք կլրացնեն ընթացիկ պատկերները:
Content