Bosch վառելիքի զտիչներն ապահովում են շարժիչի շահագործման երկարատևությունը

  • Վառելիքի շատ ծախսն ու շարժիչի հզորության անկումը կարող են հուշել վառելիքի զտիչի հետ խնդիրների մասին:
  • Bosch վառելիքի զտիչները չեզոքացնում են նույնիսկ 0,01մմ-ից փոքր մասնիկները:
  • Միայն բարձրորակ զտիչն է թույլ տալիս պահպանել ավտոարտադրողի կողմից նշված սրահային ժամանակացույցը։

Վառելիքի համակարգի համար գլխավոր խնդիրը համարվում է վառելիքի փոփոխական  և անկայուն որակը: Վառելիքի զտիչի խցանման հետևանքով վատանում է վառելիքի փոխանցումը, նվազում է վառելիքի պոմպի արտադրողականությունը, մեծանում է շարժիչի դետալների մաշվածությունը մինչև իսկ աշխատանքի լրիվ դադարեցում: Որպես կանոն, վառելիքի զտիչի հետ խնդիրների դեպքում ավտոմեքենան դժվար է գործարկվում, կարող են առաջանալ հրումներ շարժման ժամանակ, հզորության և դինամիկայի կորուստ վազանցի դեպքում:

Ի՞նչ է նշանակում արդյունավետ զտում

Bosch վառելիքի զտիչներն օգնում են պաշտպանել շարժիչի առավել  թանկարժեք բաղադրիչները: Դիզելային և բենզինային ժամանակակից ներարկման համակարգերն աշխատում են միկրոնային դիապազոնով, այդ իսկ պատճառով նույնիսկ շատ մանր օտար մասնիկները կարող են հանգեցնել ժամանակից շուտ մաշվածության: Bosch վառելիքի զտիչները չեզոքացնում են նույնիսկ միկրոսկոպիկ մասնիկները և ապահովում են վառելիքի համակարգի և շարժիչի դետալների օպտիմալ աշխատանքն ու շահագործման երկար ժամանակը:

Աղտոտվածությունից պաշտպանում է բազմաշերտ զտող նյութը, որը կազմված է ցելյուլոզայից, հատուկ խեժային տոգորանյութից և պոլիեթերային մանրաթելից:

Bosch բազմաշերտ զտող նյութերի աշխատանքի արդյունավետությունը կազմում է 99%: Աղտոտվածության տարողունակությունը, որն ունակ է կուտակել զտող էլէմենտը մինչ ճնշման մաքսիմալ անկումը, կազմում է 15,34հ: Որակյալ մատչելի զտիչի ախտոտվածության մաքսիմալ տարողունակությունը կարող է կազմել 1,46հ, ինչպես նաև շահագործման ժամկետը 10 անգամ ավելի պակաս է, քան Bosch զտիչներինը:

Հետազոտությունների արդյունքում ցածր որակի զտիչների արդյունավետությունը գտնվում է 70% մակարդակում, Bosch զտիչների 95% համեմատությամբ: Դա նշանակում է, որ այդպիսի զտիչները դեպի վառելքի համակարգ են թողնում 6 անգամ ավելի ախտոտված մասնիկներ, քան Bosch զտիչները:

Էժան է այսօր, թանկ է վաղը

Ավտոարտադրողի կողմից նշված ժամկետում վառելիքի զտիչի փոխարինումը թույլ կտա պահպանել շարժիչի արտադրողականությունը և երկարացնել շահագործման ժամանակահատվածը: Իհարկե այն պայմանով, որ Դուք կընտրեք որակյալ զտիչ: Վառելիքի բոցամուղի հավաքածուի  կամ բարձր ճնշման վառելիքի պոմպի փոխարինումն մոտ 20 անգամ ավելի թանկ է, քան որակյալ վառելիքի զտիչի գինը:

 

 

Աղբյուր՝  www.bosch-automotive.com

keyboard_arrow_up