Աշխարհում առաջին անգամ` ուժային ագրեգատ հեռահար էլեկտրական բեռնատարի համար

Nikola Motor Company և Bosch-ը ստեղծել են ուժային սարք ապագայի կոմերցիոն ավտոմեքենաների համար

  • Ընկերությունների համագործակցությունը թույլ կտա թողարկել վառելիքային բջիջներ և eAxle առանցքային էլեկտրական շարժակ Nicola ջրածնային-էլեկտրական բեռնատարի համար։
  • Bosch-ն առաջարկում է ավտոմոբիլային սարքավորումներ և ծրագրային լուծումներ նպատակների իրագործման համար` սերիական արտադրություն 2021թ.։
  • Էլեկտրիֆիկացիայի ինկուբատոր` Bosch-ի նորարարությունները թույլ կտան ստարտափին կոնցեպտի փուլից անցնել իրականացման փուլ։

Սոլթ-Լեյք-Սիթի` տրանսպորտային միջոցների էլեկտրիֆիկացիան դառնում է ավելի շատ, քան կարելի էր պատկերացնել: 2021թ. Nikola Motor Company-ն շուկա կթողարկի ջրածնային-էլեկտրական բեռնատարներ One և Two: Նրանց ուժային սարքերը կկարողանան զարգացնել ավելի քանի 1 000 ձիաուժ հզորություն 2 000 Նմ պտտվող պահ: Դա մոտ երկու անգամ ավելին է, քան այսօրվա բեռնատարներինը: Ընդ որում բեռնատարների վնասակար նյութերի արտանետումների մակարդակը կլինի զրոյական:

Nikola բեռնատարների հոսքի սիրտը հանդիսանում է կոմերցիոն տեխնիկայի համար նախատեսված նոր ուժային սարքը, որը հայտնվեց Nikola և Bosch ընկերությունների համագործակցության շնորհիվ: Ընկերությունները նախագծել են նոր ուժային ագրեգատը գրեթե զրոյից:

«Bosch-ը հանդիսանում է էլեկտրոմոբիլության համար լուծումների ինկուբատոր: Bosch-ի բանիմացությունը թույլ է տալիս արագացնել մշակման գործընթացն ու օգնում է արագ հասնել անհրաժեշտ արդյունքների »,-մեկնաբանել է կոմերցիոն տրանսպորտի ուղղության պատասխանատու Մարկուս Հեյնը:

Bosch-ի կողմից ստեղծված eAxle առանցքային էլեկտրական շարժակը ` ճկուն մոդուլային հարթակ է, որը միավորում է էլեկտրաշարժիչը, ուժային էլեկտրոնիկան և տրանսմիսիան մեկ միասնական կոմպակտ բլոկում: Այն հաջողությամբ կարելի է կիրառել ցանկացած տեսակի ավտոմեքենայում:

eAxle կառուցվածքն օգտագործելու է արդեն հայտնի առանցքային շարժակը և էլեկտրական SMG շարժիչ-գեներատորները Bosch-ից:

eAxle շարժակի էլեկտրական սարքավորումը կսնվի հատուկ ստեղծված վառելիքի բջիջներից, որը նույնպես մշակվել է Nikola և Bosch ընկերությունների համագործակցության հետևանքով: Ուժային սարքավորումը կունենա վնասակար արտանետումների զրոյական մակարդակ:

 

Աղբյուր՝ www.bosch-automotive.com

 

keyboard_arrow_up