Եկատերինբուրգում կանխվել է Osram կեղծ ավտոլամպերի վաճառքը:

Ուրալյան տարածաշրջանում ստուգումների անցկացումն Osram  ընկերության կողմից հերթական միջոցառումն էր` ուղղված կեղծ ապրանքների վաճառքի կանխմանը:

Դեկտեմբեր ամսին Եկատերինբուրգում Կիրովի մեծածախ շուկայում ոստիկանության կողմից անցկացվող ստուգումների հետևանքով ձերբակալվել է Osram կեղծ լամպեր վաճառող առևտրի կետի սեփականատերը: Չինաստանից ներկրված կեղծ ապրանքը ոչնչնացվել է իրավապահ մարմինների կողմից:

Ուրալյան շրջանի ստուգումները դարձան Osram  ընկերության կողմից անցկացվող հերթական միջոցառումներից մեկը, որոնք ուղղված են կեղծ ապրանքների դեմ պայքարին:   Միայն վերջին տարում կանխվել է ավելի քան 10000 կեղծ ապրանքների վաճառքը: Բացի այդ, 2017թ. վերջին լիկվիդացվել է անօրինական խոշոր գործարան Սանկտ Պետերբուրգում, որտեղ առաջատար ապրանքանիշերի լամպերն արտադրվում էին միլիոնավոր խմբաքանակներով:

«Osram-ը ճանաչված է, որպես վստահություն ներշնչող ապրանքանիշ արտադրանքի լայն տեսականիով: Դա գրավում է անբարեխիղճ արտադրողների  ու վաճառողների ուշադրությունը, ովքեր լցնում են շուկան կեղծ արտադրանքով, - մեկնաբանում է Osram  մարքեթինգ մենեջեր Անաստասիա Պրոկիպչուկը,-Մեր խնդիրն է օգնել վերջնական գնորդին, որպեսզի նրանք չդառնան անբարեխիղճ արտադրողների զոհը: Հատուկ ծառայությունների հետ համագործակցության հետ համատեղ մենք անց ենք կացնում սեփական հետաքննություն, կատարում ենք փորձնական գնումներ և ակտիվ կերպով օգնում ենք  իրավապահ մարմիններին, ովքեր պայքարում են անօրինական արտադրության և կեղծ ապրանքների վաճառքի դեմ: Նման գործողությունների անցկացման առիթ են հանդիսանում գնորդների դիմումները և մեր գործընկերների արձագանքները, որոնք մենք մանրամասն ուսումնասիրում ենք: Գնորդները կարող են դիմել անմիջապես Osram (ru_support@osram.com էլեկտրոնային հասցեին), եթե նրանք ունեն կասնածներ գնված ապրանքի կեղծ լինելու մասին»:

Կեղծ ապրանքների վաճառքի դեպքում խոսքը ոչ միայն արտադրողի`ապրանքանիշի սեփականատիրոջ կոմերցիոն կորուստն է: Կեղծ ավտոլամպերի օգտագործումը մեծ սպառնալիք է գնորդների համար, քանի որ օրիգինալի և կեղծ ապրանքի որակի և արտադրողականության մեջ կա հսկայական տարբերություն: Կեղծ լամպերը չեն ապահովում լույսի բավարար որակ և չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափորոշիչներին: Նրանք կարող են վնասել լուսարձակները, շարքից հանել ավտոմեքենայի էլեկտրասարքավորումները և ստեղծել վթարային իրավիճակ ճանապարհին: Ինչպես նաև կեղծ արտադրանքը չի տալիս ոչ մի երաշխիք շահագործման ժամկետների հետ կապված, մինչդեռ ժամանակակից տեխնոլոգիաներով ստեղծված օրիգինալ Osram լամպերն ամբողջությամբ կարդարացնեն իրենց արժեքը:

Կեղծ ապրանքների դեմ ուղղված Osram-ի քաղաքականությունը ներառում է մի շարք միջոցառումներ: Ընկերությունն իրականացնում է վաճառքի կետերի մոնիտորինգ Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում, անց է կացնում ինֆորմացիոն քարոզարշավներ, թողարկում է հրահանգներ, որոնք թույլ են տալիս որոշել ապրանքի օրիգինալությունը: Osram-ը նաև կիրառում է հատուկ տեխնոլոգիաներ սեփական արտադրանքը պաշտպանելու համար` նույնականացման ծածկագրեր և հոլոգրամներ տուփի վրա և այլն: Քսենոնային լամպերի համար մշակված է առանձին ծրագիր Osram Trust: Այն նախատեսված է օրիգինալի ստուգման համար օնլայն կամ հեռախոսի հավելվածի միջոցով:

Osram  ընկերությունը խորհուրդ է տալիս շուկայի մասնակիցներին լրջորեն մոտենալ մատակարարների ընտրությանը և օրենքի խախտումներից խուսափելու նպատակով ապրանք ձեռք բերել պաշտոնական մատակարարներից, որոնց մասին ինֆորմացիան առկա է արտադրողի պաշտոնական կայքում:

 

keyboard_arrow_up