Կախոցի ագրեգատի շարժափոկերի փոխարինման խորհուրդներ և տեխնոլոգիաներ

Ժամանակակից շարժիչների ջերմածանրաբեռնվածության ավելացման հետ միասին փոկերի աշխատանքային պայմանները զգալի խստացվել են։ Կարելի է հետևել շարժակի մեխանիզմի վիճակին, և ժամանակին փոխարինել մաշված դետալները, որպեսզի բացառենք շարժիչի վնասվածքներն ու հետագա թանկարժեք նորոգումը։ Ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներն ամենատարածված տրանսպորտային միջոցներն են։ Կախոցի ագրեգատների շարժակի համար կա պարզ և հասարակ լուծում՝ ատամիկավոր բազմասեպավոր փոկ։

Որակյալ ժամանակակից փոկերը միջինում կարող են արդյունավետ աշխատել 5-6 տ մինչ 100 000 կմ վազքը։ Այնուամենայնիվ` անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել տեսողական զննում՝ բացահայտելու համար միկրոճաքերն ու մաշվածության նշանները։

Փոկի՝ շարքից դուրս գալու մասին վկայում է նաև կրկնվող սուլոցը, որն առաջանում է փոկի՝ գլանիկից դուրս գալու դեպքում։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այն ավտոմեքենաներում, որոնք աշխատում են գերծանրաբեռնված, փոկի շահագործման ժամկետներն էականորեն կրճատվում են։

keyboard_arrow_up