promogates2023

«Բավական է սուլել, փոխարինիր փոկը Gates»-ով գովազդային ակցիայի

Կանոններ

Գովազդային ակցիան (այսուհետ «Գովազդային Ակցիա») «Բավական է սուլել, փոխարինիր փոկը Gates-ով» անց է կացվում «Gates»ապրանքանիշի ապրանքատեսակների հանդեպ հետաքրքրության ձևավորման, ինչպես նաև հայաստանյան շուկայում վաճառքի խթանման նպատակով։

Ակցիայի մասնակցությունը ենթադրում է, որ նրա Մասնակիցները ծանոթացել են և համաձայն են «Բավական է սուլել, փոխարինիր փոկը «Gates»-ով ակցիայի անցկացման կանոններին»։ (այսուհետ՝ «Կանոններ»)։ Կանոնների համաձայնությունը համարվում է ամբողջական և անվերապահորեն:

Տվյալ Գովազդային ակցիան հանդիսանում է պրոմոակցիա, չի համարվում օֆերտա/հանրային օֆերտա Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, չի համարվում հանրային մրցույթ կամ վիճակախաղ։

Ակցիայի մրցանակային ֆոնդը ձևավորվում է Ակցիայի Պատվիրատուի և Ակցիայի Կազմակերպչի միջոցներով։

Ակցիայի մասնակցության վճար չի գանձվում։

Ակցիայի մասնակցության հաջորդականությունն ու անցկացումը կարգավորվում են տվյալ Կանոններով։

1․ Տվյալ կանոնների շրջանակում օգտագործվող սահմանումները՝

1․1 «Ակցիայի Պատվիրատում» կամ «Պատվիրատուն» «Gates» ընկերությունն է (Gates Industrial Europe SARL – Belgium branch, Korte Keppestraat 21/51, 9320 Erembodegem, Belgium)։

«Ակցիայի Կազմակերպիչը» կամ «Կազմակերպիչը» «Բինամ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը (ՓԲԸ) (01003221, իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, 0033, ք․ Երևան, Երզնկյան փողոց, 77)։

«Ակցիայի Մասնակիցը» 18 տարին լրացած, մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձն է, ով համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

«Մրցանակ Ստացողը»՝ Ակցիայի Մասնակիցն է, ով կկատարի սույն Կանոններով նախատեսված անհրաժեշտ գործողությունները Մրցանակը ստանալու նպատակով։

«Մրցանակ»՝ Կանոնների 5․1 կետում նշված հուշանվերները տրամադրվելու են անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) և օրիգինալ կտրոնների առկայության դեպքում (տես 2.3 կետ)։ Հուշանվերները  «Gates» ապրանքանիշի տարբերանշանով են և տրամադրվում են «ԲԻՆԱՄ» ՓԲԸ-ի կողմից։

1․2․ Ակցիային իրավունք չունեն մասնակցելու Ակցիայի Կազմակերպչի և Պատվիրատուի աշխատակիցներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև այն ֆիզիկական անձիք, ում հետ Պատվիրատուն կամ Կազմակերպիչն ունեն կնքված պայմանագրեր, ինչպես նաև վերը թվարկված անձանց ընտանիքի անդամները։

2․ Ակցիայի նկարագրությունը

2․1․ Ակցիայի անցկացման տարածքը՝ Հայաստանի Հանրապետություն։

2․2․ Ակցիայի մեխանիկան՝

Ակցիայի անցկացման ընթացքում (տես կետ 2․3․) «Բինամ» ՓԲԸ-ի կողմից «Gates» ապրանքանիշի ապրանքի ձեռքբերման դեպքում կախված գումարից (տես կետ 2․6․), Ակցիայի Մասնակիցները կուտակում են միավորներ, որոնք կարող են փոխանակվել միավորներին համապատասխան (տես կետ 5․1․) մրցանակների մրցանակաների բաշխման ժամանակահատվածում (տես կետ 2․4․), նրանց փաստացի առկայության դեպքում (մրցանակների քանակը սահմանափակ է)։

2․3․ Ակցիայի անցկացման ժամանակահատվածը՝ 2023թ․ հոկտեմբերի 01 մինչև 2023թ․ հոկտեմբերի 31 ներառյալ։

2․4․ Մրցանակների հանձնման շրջանը 2023թ․ հոկտեմբերի 16-ից մինչև 2023թ․ նոյեմբերի 18 ներառյալ։

Մրցանակներ Ստացող անձինք կարող են ստանալ իրենց մրցանակները վաճառքի 15-րդ օրից մինչ մրցանակների բաշխման ավարտը 2023թ․ նոյեմբերի 18՝ աշխատանքային ժամերին (տես կետ 6․1․)։

2․5․ Ակցիայի մասնակիցների կարգավիճակը՝

Մեծածախ գնորդը ՝ Ակցիայի Մասնակից, «Բինամ» ՓԲԸ-ից գնելով «Gates» ապրանքանիշի ապրանք մեծածախ արժեքով Ակցիայի անցկացման ընթացքում։

Մանրածախ գնորդը՝ Ակցիայի Մասնակից, «Բինամ» ՓԲԸ-ից գնելով «Gates» ապրանքանիշի ապրանք մանրածախ արժեքով Ակցիայի անցկացման ընթացքում։

Ակցիայի Մասնակցի կարգավիճակը նշանակվում է Ակցիայի Կազմակերպչի կողմից («Բինամ» ՓԲԸ) յուրաքանչյուր գնումից և ենթակա չէ բողոքարկման Ակցիայի Մասնակիցների և երրորդ անձի կողմից։

Ակցիայի Կազմակերպիչը («Բինամ» ՓԲԸ) իրավունք ունի սահմանել ցանկացած արժեք Ակցիայի Մասնակիցների համար «Gates» ապրանքների համար՝ հաշվի առնելով գնման ծավալը կամ այլ նկատառումներով, ինչպես նաև տրամադրել զեղչ կամ ոչ։

2․6․ Միավորները տրամադրվում են գումարին համապատասխան։ Գումարն ու համապատասխան միավորները ներկայացված են ստորև՝

 

Գնման գումարը մեծածախ                                                                             Գնման գումարը մանրածախ

 Հաճախորդների համար                                                                                  Հաճախորդների համար

     Դրամ              Միավորներ                                                                             Դրամ               Միավորներ

     300 000                  60                                                                                       10 000                         4

     500 000                  105                                                                                     20 000                         9

  1 000 000                  230                                                                                     50 000                         25

  2 000 000                  520                                                                                     75 000                          43

  3 000 000                  870                                                                                    100 000                         63

  5 000 000                  1750                                                                                  175 000                         144

10 000 000                  5000                                                                                  250 000                         250

 

3․ Ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների իրավունքներն ու պարտականությունները

3․1․ Ակցիային կարող են մասնակցել միայն 18տ լրացած, մշտապես ՀՀ-ում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

3․2․ Ակցիայի Մասնակիցն իրավունք ունի ստանալ Ակցիայի մասին տեղեկատվություն Ակցիայի Կազմակերպիչների կողմից։

3․3․ Ակցիայի Մասնակիցները պարտավորվում են կատարել Ակցիայի մասնակցության և մրցանակների ստացման հետ կապված բոլոր գործողություները, որոնք ներկայացված են Ակցիայի Կանոններում։

3․4․ Ակցիայի կազմակերպիչն իրավունք չունի երրորդ անձանց տրամադրել Ակցիայի Մասնակցի մասին տեղեկատվություն, բացառություն են կազմում ՀՀ Սահմանադորթյամբ նախատեսված դեպքերը։

3․5․ Ակցիայի կազմակերպիչներն ունեն իրավունք Ակցիայի Մասնակցի հետ պահպանել նամակագրական կապ, բացառություն են կազմում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հատուկ դեպքերը։

4․ Ակցիայի մասնակցության գործողությունների հաջորդականությունը

4․1․ Մրցանակ ստանալու նպատակով ակցիայի մասնակցության համար յուրաքանչյուր մասնակից պետք է կատարի կետ 4․2․ բոլոր կանոնները։

4․2․ Ակցիային մասնակցելու համար Մասնակիցը պետք է՝

  • Ինքնուրույն ծանոթանա Ակցիայի Կանոններին, որոնք ներկայացված են «Բինամ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում՝ http://binam.am/hy/promogates2023 (հայերեն լեզվով) և http://binam.am/ru/promogates2023  (ռուսերեն լեզվով)
  • Ձեռք բերի «Gates» ապրանքանիշի ապրանք «Բինամ» ՓԲԸ-ի խանութ-սրահներից Ակցիայի անցկացման ժամանակահատվածում (տես կետ 2․3․):
  • Պարտադիր պահպանի օրիգինալ կտրոնները։ Օրիգինալ կտրոնների, անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է Մրցանակը ստանալիս։

4․3․ Այն դեպքում, երբ Ակցիայի Կազմակերպիչը կհայտնաբերի Ակցիայի Մասնակցի կողմից կանոնների խախտում, ապա Ակցիայի Կազմակերպիչն իրավունք ունի բացառել տվյալ անձի մասնակցությունը և այդ որոշումը կհամարվի վերջնական։

4․4․ Մրցանակ Ստացողն իրավունք ունի փոխանցելու օրիգինալ կտրոններն ու անձը հաստատող փաստաթղթի պատճենը երրորդ անձի, ով կկարողանա ստանալ մրցանակը։ Սակայն եթե երրորդ անձն արդեն ստացել է մրցանակը՝ ներկայացնելով օրիգինալ կտրոններն ու Ակցիայի Մասնակցի անձնագիրը, ապա Ակցիայի Մասնակիցն այլևս հնարավորություն չունի ներկայացնել ցանկացած պահանջ Ակցիայի Կազմակերպչին՝ կրկնակի անգամ մրցանակ ստանալու նպատակով։ Երրորդ անձի կողմից մրցանակի ստացման ժամանակ նշում է կատարվում օրիգինալ կտրոնի ետնամասում, իսկ երրորդ անձի կողմից անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է։

4․5․ Մրցանակ Ստացողն իրավունք չունի փոխանցել «Gates» ապրանքանիշի գնման օրիգինալ կտրոնները երրորդ անձին՝ փոխհատուցում ստանալու նպատակով (վճարի կամ ապրանքների, ծառայությունների, առավելությունների ստացման նպատակով և այլ)։ Տվյալ կետի խախտումը թույլ է տալիս Ակցիայի Կազմակերպչին բացառել տվյալ անձանց Մրցանակի Ստացման ժամանակ։

Մրցանակ Ստացողի կողմից Մրցանակ տրամադրելը կատարվում է տվյալ կանոններում նշված 6 բաժնում։

5․ Ակցիայի մրցանակային ֆոնդը

5․1․ Ակցիայի մրցանակային ֆոնդը ձևավորվում է Ակցիայի Կազմակերպչի և Պատվիրատուի միջոցներով։

Ակցիայի մրցանակային ֆոնդը սահմանափակ է և կազմված է հետևյալ մրցանակներից՝

 

Հուշանվերների անվանում

Քանակ

Միավոր

Շապիկ սև

139 հատ

25

Գործիք (Мультитул) Xiaomi NexTool մինի 10 ֆունկցիայով

 8 հատ

31

Պոլո շապիկ սև

 138 հատ

38

Գործիք (Мультитул) Xiaomi մինի 12 ֆունկցիայով

 8 հատ

54

Պտուտակահան Xiaomi Mijia 24 մեկում

 10 հատ

58

Թերմոս  Biostal 1լ

 8 հատ

59

Պտուտակահան Xiaomi Mijia 16 մեկում

 2 հատ

63

Գործիք (Мультитул) Roxon 14 ֆունկցիայով

 70 հատ

65

Անձրևանոց Xiaomi 90 սև

 12 հատ

66

Գործիք (Мультитул) Xiaomi NexTool 9 ֆունկցիայով

 8 հատ

70

Դանակ  (Мультитул) Xiaomi NexTool

 2 հատ

70

Գործիք (Мультитул) Xiaomi NexTool 16 ֆունկցիայով

 4 հատ

75

Գործիք (Мультитул)  Xiaomi NexTool 14 ֆունկցիայով

 6 հատ

76

Ավտոմոբիլային ինվերտոր Digma 300Վտ 12Վ 220Վ

 2 հատ

87

Գործիք (Мультитул) Xiaomi NexTool 10 ֆունցիայով

 10 հատ

81

Ավտոմոբիլային ինվերտոր AutoExpert 300Վտ 12Վ 220Վ

 2 հատ

92

Լապտեր Xiaomi NexTool 2000Լմ

 12 հատ

94

Ավտոմոբիլային ինվերտոր Robiton 300Վտ  12Վտ  220Վ

 4 հատ

95

Ավտոմոբիլային ինվերտոր Mystery 300Վտ  12Վ 220Վ USB-ով

 2 հատ

106

Ավտոմոբիլային կոմպրեսոր Xiaomi 70mai

 6 հատ

110

Լապտեր 12  1 Xiaomi NexTool 900 Լմ

 2 հատ

117

Գործիք (Мультитул) Roxon 16 ֆունկցիայով

 34 հատ

148

Բեռնախցիկի համար պահոց 55լ

 4 հատ

158

5․2․ Ակցիայի մրցանակային ֆոնդը ձևավորվում է Ակցիայի Կազմակերպչի հայեցողությամբ։ Ակցիայի Մրցանակների քանակն ու տեսակը նշված են տվյալ Կանոններում և կարող են փոփոխվել Ակցիայի կազմակերպիչների կողմից։

5․3 Եթե Մրցանակ Ստացողը դիմել է իր մրցանակը ստանալու նպատակով, սակայն տվյալ մրցանակն այլևս առկա չէ, Ակցիայի Կազմակերպիչն իրավունք ունի այն փոխարինելու այլ Մրցանակով՝ առանց Մրցանակը ստացողի կողմից որևէ առարկություն հաշվի առնելու։

5․4․ Ակցիայի Կազմակերպիչը չի կրում պատասխանատվություն, եթե Մրցանակ Ստացողին չի հաջողվել Մրցանակի տրամադրման ժամանակահատվածում մոտենալ «Բինամ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում http://binam.am/hy/promogates2023 (հայերեն լեզվով) և  http://binam.am/ru/promogates2023 (ռուսերեն լեզվով) նշված վայր՝ նշված 6․1․ կետում։

5․5․ Մրցանակ Ստացողի կողմից Մրցանակի դիմաց համապատասխան գումարային փոխհատուցում կամ մրցանակի փոխարիոնում չի կատարվում։

6․ Ակցիայի մրցանակների ստացման հերթականությունը

6․1․ Ակցիայի մրցանակները (կետ 5․1․) տրամադրվում են 2․4․ կետում  նշված ժամանակահատվածում՝ ոչ շուտ, քան ապրանքի գնման 15-րդ օրը Մրցանակը հանձնելու վայր՝ ՀՀ, ք․ Երևան, Մազմանյան փ․ 1, Garage Masters’ Mall, տաղավար G091 (աշխատանքային ժամեր՝ Երկ․-Ուրբ․ 11։00-18։00, Շբթ․ 11։00-16։00)։

6․2․ Մրցանակը ստանալու համար Մրցանակ Ստացողը պետք է՝

- Մրցանակին համապատասխան կուտակի միավորներ (տես կետ 5․1․),

Մրցանակի հանձնամ ժամանակահատվածից ոչ ուշ կետ 2․4․ Մրցանակ Ստացող անձը պետք է այցելի Մրցանակի տրամադրման վայր (տես կետ 6․1․) անձնագրով (կամ անձը հաստատող այլ փաստաթղթով) և օրիգինալ կտրոններով՝ նրանց հակառակ կողմում նշում կատարելու նպատակով։

6․3․ Մրցանակ Ստացողին Մրցանակը հանձնվում է Մրցանակի Ստացման Կետում՝ կտրոնների հակառակ կողմում նշում անելուց հետո։

6․4․ Այն դեպքում, երբ կազմակերպչի կողմից հայտաբերվել են խախտումներ Մրցանակ Ստացողի կողմից, ապա Ակցիայի Կազմակերպիչն իրավունք ունի հանելու նրան Ակցիայի Մասնակցի կամ Մրցանակ Ստացողների ցանկից և այդ որոշումը համարվում է վերջնական։

6․5․ Մասնակիցների կողմից չպահանջված Մրցանակները օգտագործվում են Ակցիայի Կազմակերպչի կողմից սեփական հայեցողությամբ։ Չպահանջված Մրցանակների պահպանումը ակցիայի անցկացման ժամանկը լրանալուց հետո չի իրականացվում։

7․ Ակցիայի անցկացման ընթացակարգի մասին տեղեկատվության տրամադրում

7․1․ Ակցիայի անցկացման մասին Մասնակիցները տեղեկանում են՝

         «Բինամ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքից՝ http://binam.am/hy/promogates2023 (հայերեն լեզվով) և  http://binam.am/ru/promogates2023 (ռուսերեն լեզվով)

  • Instagram սոցիալական ցանցում
  • Facebook սոցիալական ցանցում

Ակցիայի պայմանների փոփոխման կամ ակցայի ընթացքը կանգնեցնելու մասին Մասնակիցները կարող են տեղեկանալ վերը նշված միջոցներով։

Ակցիայի պայմաններն ու ժամանակահատվածը կարող են փոփոխվել Ակցիայի Կազմակերպչի կողմից միակողմանի ցանկացած պահի առանց բացատրության՝ վերը նշված կայքերում տեղեկատվության տրամադրման միջոցով։ Եթե մասնակիցը չի տեղեկացրել ակցիային չմասնակցելու մասին promo@binam.am հասցեի միջոցով, ապա Ակցիայի Կազմակերպիչների կողմից Մասնակիցը համարվում է նոր պայմանների հետ համաձայնած։

7․2․ Տվյալ Ակցիայի շրջանակներում Ակցիայի Մասնակիցների կողմից տրամադրվող անձնական տվյալները վերամշակվում են Ակցիայի Կազմակերպչի կողմից Մրցանակների տրամադրման նպատակով անժամկետ։ Ակցիայի Մասնակցի կողմից անձնական տվյալների վերամշակումը կարող է կանգնեցվել միայն եթե ակցիայի մասնակիցը գրավոր դիմում  ներկայացնի Ակցիայի Կամակերպչին։ Ակցիայի կազմակերպիչը վերանայում է տվյալ դիմումները դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացոում։

8․ Ակցիայի այլ պայմաններ

8․1․ Այն դեպերը, որոնք Կանոններում նշված չեն, Ակցիայի անցկացման և Մրցանակների տրամադրման համար Ակցիայի Կազմակերպիչն ու Պատվիրատում առաջնորդվում են ՀՀ Սահմանադրությամբ։

8.2. Ակցիայի Կազմակերպիչը կամ ակցիայի անցկացման մեջ ներգրավված այլ անձիք պատասխանատվություն չեն կրում Ակցիայի Մասնակիցների հենդեպ հետևյալ դեպքերում՝

8.2.1. Ինտերնետ կապի մատակարարների աշխատանքի խափանման հետևանքով Ակցիային մասնակցելու խոչընդոտ հանդիսանալու դեպքում, ֆորս-մաժորային  կամ այլ դեպքերում, երբ մրցանակի հանձնումն անհնարին է,

8.2.2. Կապի էլեկտրոնային միջոցների, Ինտերներ կապի խափանման դեպքում, երբ անհնար է վերականգնել Ակցիայի տվյալները,

8.2.3. Ֆորս-մաժորային իրավիճակներում, որոնք անմիջականորեն ազդում են Կազմակերպիչների կողմից Մրցանակի տրամադրմանը՝ ջրհեղեղ, հրդեհ, գործադուլ, պատերազմ, երկրաշարժ կամ այլ բնության արհավիրքներ՝ էպիդեմիա, որոնք կախված չեն Ակցիայի Կազմակերպիչներից։

8.2.4. Տվյալ Կանոններով սահմանված պարտավորությունները չկատարելը Ակցիայի Մասնակիցների կողմից,

8.3. Կազմակերպիչն իրավունք ունի մերժել Մասնակցել Ակցիային կամ տրամադրել Մրցանակ, եթե անձը տվյալ կանոններով իրավունք չունի մասնակցել ակցիային,

8.4. Ակցիայի Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում, եթե Ակցիայի Մասնակիցը չի կարող ապահովել Մրցանակի ստացումը Կանոններում  նշված ընթացակարգով,

8.5. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Ակցիայի Մրցանակների որակի վերաբերյալ։

8.6. Եթե Ակցիայի Մասնակիցը Մրցանակների տրամադրման ժամանակահատվածում չի մոտեցել ստանալու համար Մրցանակը, տվյալ մասնակիցը համարվում է Մրցանակից հրաժարված։ Չստացված Մրցանակների համար առարկություններ չեն ընդունվում։

8.7. Կազմակերպիչն առանց բացատրության ակցիայի մասնակցության հայտը կարող է համարել անվավեր, ինչպես նաև արգելել Ակցիային մասնակցել բոլոր այն անձանց, ովքեր շահ են հետապնդում կամ կեղծում են ակցիայի մասնակցության ընթացքում կամ գործում են տվյալ կանոններին ոչ համապատասխան, կատարում են գործողություններ, որոնք վիրավորում կամ անհանգստություն են պատճառում Ակցիայի Կազմակերպիչներին։

8.8. Մրցանակ չի տրամադրվում Կազմակերպչի կողմից, եթե հայտնաբերվել են խախտումներ ապրանքը գնելու, սեփական անձի մասին սխալ տեղեկատվության կամ փաստաթղթերի տրամադրման դեպքում։ Տվյալ անձը համարվում է Կանոնները խախտող առանց որևէ բացատրության,

8.9. Տվյալ Կանոններում օգտագործվող տերմինները վերաբերվում են բացառապես տվյալ ակցիային,

8.10. Ակցիայի Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում, եթե Ակցիային մասնակցել է անչափահաս՝ առանց օրինական ներակայացուցիչների համաձայնության։ Կազմակերպիչն իրավունք ունի մերժել տրամադրել Մրցանակ,

8.11.Եթե թույլատրելի չէ անձի մասնակցությունն Ակցիային, ապա Ակցիայի Մասնակիցը կամ Մրցանակ Ստացողն իրենց վրա են վերցնում բոլոր ռիսկերն՝ առանց որևէ առարկություն ներակայցնելու ակցիայի Կազմակերպիչներին,

8.13. Ակցիայի բոլոր Մասնակիցներն իրենք են հոգում ակցիայի մասնակցության կամ Մրցանակի ստացման բոլոր ծախսերը,

8.14. Ակցիայի անցկացման հետ կապված բոլոր վիճելի հարցերը լուծվում են համաձայն ՀՀ Սահմանադրության։

 

 

keyboard_arrow_up